|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի՝ բանտից ազատ արձակվելուն. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է՝ ողջունում է նախկին նախարարի ազատության մեջ լինելը՝ երկար տարիների անմեղ կալանքից հետո, ինչպես նաև այն, որ ինքը հպարտ է Վանո Մերաբիշվիլիի անկոտրում կամքով:
«Ողջունում եմ Վանո Մերաբիշվիլիի ազատության մեջ գտնվելու փաստը՝ երկարամյա անմեղ կալանքից հետո: Հպարտ եմ Վանո Մերաբիշվիլիի անկոտրում կամքով: Համամիտ եմ, որ Իվանիշվիլու ռեժիմն անպայման կավարտվի: Բոլորին հաշտության կոչ եմ անում»,- գրել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք՝ նախօրեին Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին լքել էր պատժակատարողական հաստատությունը:
Նախկին պաշտոնյան կալանավորվել էր 2013 թվականի մայիսին՝ ռեզոնանսային 6 գործերով, այդ թվում՝ գինու գործարանի անօրինական առգրավման, 2011 թվականի մայիսի 26-ին Թբիլիսիում ցույցը ցրելու, 2012 թվականի խորհրդարանի ընտրություններից առաջ ընտրողներին կաշառելու, 2005 թվականին հատուջոկատայինների կողմից խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու մեղադրանքներով, ինչպես նաև մեղավոր էր ճանաչվել Գիրգվլիանիի սպանության գործով:
2007 թվականի նոյեմբերին տեղի ունեցած Վրաստանի հետխորհրդային շրջանի ամենազանգվածային ցույցը ցրելու և «Իմեդի» հեռուստաալիքը ավերելու վերաբերյալ 2 գործեր էլ այս մասին դատաքննության փուլում են: