Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերասիմ Վարդանյանի կալանքի որոշումը կայացնելու համար դատարանը չհեռացավ խորհրդակացան սենյակ, այլ նիստը հետաձգեց՝ նոր ներկայացված փաստերն ամբողջ ծավալով ուսումնասիրելու համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
Նա նշեց, որ ինքը էլեկտրոնային եղանակով մի շարք փաստաթղթեր ներկայացրեց նիստի ընթացքում, որոնք հաստատում էին, որ այս ընթացքում Գերասիմ Վարդանյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ։
«Խնդիրն այն է, որ քննիչը տեխնիկական հնարք էր կիրառել մայիսի 4-6-ը ներառյալ՝ ներկայանում էինք քննիչի մոտ, ճանապարհում էր, մի քանի ժամ հետո ծանուցագիր էր ուղարկում՝ նորից ներկայանալու․ այդպես մի 3 օր մեզ հետ շախմատ էր խաղում։ Մենք էլ լրատվամիջոցներով, էլեկտրոնային հաղորդագրություններով ցույց էինք տալիս, որ գնում էինք՝ չէր ընդունում, և ամսի 6-ից հետո հասկացավ, որ մեզ հետ այդպես չի ստացվում ու դադարեցրեց։ Հենց այդ փաստերը ցույց տվեցինք դատարանին։ Քննիչը շատ անկեղծ դուրս եկավ՝ իմ նշած բոլոր հանգամանքերը հաստատեց, և դատարանը չհեռացավ խորհրդակցական սենյակ, ասաց՝ պետք է նյութերը ևս մեկ անգամ ուսումնասիրեմ ամբողջ ծավալով, նոր որոշում կայացնեմ»,-մանրամասնեց Բենիկ Գալստյանը։
Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 11։00-ին։
Նշենք, որ Գերասիմ Վարդանյանի հանդեպ հարուցվել է քրեական գործ նոյեմբերի 9-ի դեպքերով: Դատարանը որոշում էր կայացրել նրան թողնել ազատության մեջ 60 000 000 դրամ գրավի դիմաց, ինչը, սակայն, Վարդանյանը չի կարողացել վճարել և այժմ դատարանը քննում է նույն գործով արդեն չորրորդ կալանքի միջնորդությունը, և դա անում է Փաշինյանի երթի թմբկահար դատավոր Դավիթ Արղամանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․