կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-04 16:59
Տարածաշրջան

Պատժամիջոցները հասել են մարդկության դեմ հանցագործությունների մակարդակի. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

Պատժամիջոցները հասել են մարդկության դեմ հանցագործությունների մակարդակի. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը և մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին անդրադարձել են համաճարակի ընթացքում ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցներին՝ նշելով, որ այդ սահմանափակումները հասել են մարդկության դեմ հանցագործության մակարդակին: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

«Անհերքելի փաստ է, որ անօրինական պատժամիջոցները, հատկապես պանդեմիայի ժամանակ, որի հետևանքով զոհվել են անմեղ մարդիկ, անցնում են տնտեսական ահաբեկչության և առողջապահության ահաբեկչության կարմիր գծերո ՝ հասնելով մարդկության դեմ հանցավորության մակարդակի», - ասաց Թախտ Ռավանչին ՄԱԿ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ։

 «Քանի դեռ աշխարհը շարունակում է աշխատել համաճարակի կանխարգելման ուղղությամբ, մենք ականատես ենք լինում, որ Միացյալ Նահանգները շարունակում են միակողմանի հարկադրանքի միջոցներ կիրառել, ներառյալ ապօրինի տնտեսական պատժամիջոցները, մի շարք երկրների դեմ, ներառյալ այն երկրների, որոնք խստորեն տուժել են համաճարակի լուրջ հետևանքներից»- ասաց Ռավանչին: