|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է, որ հետևում է Ուկրաինայում ներքին իրադարձություններին, սակայն չի մեկնաբանել Կիևի կողմից ռազմական դրություն սահմանելու մասին որոշումը:
«Ես տեսել եմ Ուկրաինայում կատարվող ներքին իրադարձությունների մասին լուրերը, այդ թվում` Գերագույն ռադայի կողմից երկրում ռազմական դրություն սահմանելու որոշմանը աջակցելու մասին: Մենք շարունակում ենք հետևել Ուկրաինայի ներքին իրադարձություններին, սակայն ես մեկնաբանություններ չեմ ցանկանում տալ: Ինչպես ավելի վաղ ասացի` ներկայումս անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը, դա է իմ գլխավոր ուղերձը»,- ասել է նա:
Ռուս-ուկրաինական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ ուկրաինական 3 նավեր խախտել են ՌԴ-ի սահմանը և ձերբակալվել: Ուկրաինայում կատարվածից հետո ռազմական դրություն է հայտարարվել: