|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արցախում հունիսի 22-ին կորոնավիրուսային հիվանդությունից բուժվածների թիվը հասել է 65-ի: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Արցախում ընդհանուր առմամբ հաստատվել է COVID-19-ի 97 դեպք, թեստավորվել է 1654 մարդ, կա 81 մեկուսացված անձ։ Վարակակիր անձանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։
Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։