Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 16 միլիոն 687 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 657 հազարը: Ապաքինվել է ավելի քան 10 միլիոն 272 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 4 միլիոն 434 հազար 185 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 150 հազար 500 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 446 հազար 397-ի, մահերինը՝ 87 հազար 737-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 1 միլիոն 493 հազար 904, մահերինը՝ 33 հազար 537:
Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 823 հազար 515 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 635 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 13 հազար 504 մարդ:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Հարավային Աֆրիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 452 հազար 529 է, մահերինը՝ 7 հազար 067: Հաջորդող երկիրը Մեքսիկան է 395 հազար 489 ընդհանուր, 44 հազար 022 մահվան դեպքով: Պերուն առանձնանում է 389 հազար 717 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 18 հազար 418 մարդ: Չիլիում վարկվածների ընդհանուր թիվը 347 հազար 923 է: Վարակի հետևանքով մահացել է 9 հազար 187: Իսպանիան հայտնվել է 9-րդ տեղում՝ 325 հազար 862 ընդհանուր, 28 հազար 434 մահվան դեպքով: Տասնյակը եզրափակում է Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 300 հազար 111 է, մահերինը՝ 45 հազար 759:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 27-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 68-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 959, որից ապաքինվել է 78 հազար 934-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1145-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 16 մարդ: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը 296 հազար 273 է, մահերինը՝ 16 հազար 147: Թուրքիան առանձնանում է 227 հազար 019 ընդհանուր, 5 հազար 630 մահվան դեպքով:
Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 270 հազար 831 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 109 հազար 597, մահերինը՝ 165: Եգիպտոսում առկա է 92 հազար 482 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 4 հազար 652 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 59 հազար 546 է, մահացածներինը՝ 347: Լիբանանում կա 3 հազար 882 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 51: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 674-ի: Վարակի հետևանքով մահացել է 40 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: