կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 15:05
Քաղաքական

Շարունակեք, խայտառակվեք մինչեւ վերջ. Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է ԵԽ գլխավոր քարտուղարի արձագանքը

Շարունակեք, խայտառակվեք մինչեւ վերջ. Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է ԵԽ գլխավոր քարտուղարի արձագանքը

Արդարադատության  նախկին նախարա Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սա էլ ԵԽ գլխավոր քարտուղարի արձագանքը։ Կարճ ասած՝ Վենետիկը թույլ է տվել փոխեք, բայց նախատեսեք անցումային շրջան, արեք աստիճանաբար։ Անգամ քարտուղարն է արձանագրել, որ չեք պահպանել Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը:

Շարունակեք, խայտառակվեք մինչեւ վերջ»։

Նշենք՝ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի խոսքով՝ ՀՀ-ում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի հանձնաժողովի առաջնորդությամբ։

Այս առնչությամբ պաշտոնյան, մասնավորապես, նշել է. «Հունիսի 19-ին ընդունված և այսօր հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավորություն է տալիս լուծել այն խնդիրները, որոնք եղել են Հայաստանի Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև սահմանադրական ճգնաժամի կենտրոնում», ու հավելել. «Ես հրավիրում եմ բոլոր իշխանություններին՝ առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով՝ հաղթահարելու սահմանադրական ճգնաժամը՝ 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների սահուն իրականացմամբ և Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան»։

Բացի այդ պաշտոնական հաղորդագրությունում նշվում է նաև, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը պարզաբանում է Սահմանադրական դատարանի վերանայման շրջանակը՝ Սահմանադրության փոփոխության գործընթացի շրջանակներում և ընդունել է Ազգային ժողովի իրավասությունը՝ հետ կանչելու իր որոշումը հանրաքվեի վերաբերյալ: Ավելին, այն ընդունել է նաև, որ Սահմանադրական դատարանի կազմի վերաբերյալ 2015 թվականի Սահմանադրության դրույթները լիարժեք կատարելու նպատակը օրինական է. «Այս նպատակը՝ դատավորների իրավասության և նրանց անկախության պահպանման անհրաժեշտության հետ հաշտեցնելու առչությամբ իրացնելու համար Վենետիկի հանձնաժողովը առաջարկել է մտցնել նոր անցումային շրջան, որի տևողությունը պետք է որոշի Հայաստանի իշխանությունները:

Միևնույն ժամանակ Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ փոփոխությունները, որոնք չեն նախատեսում նման անցումային ժամանակաշրջան, Ազգային ժողովում ներկայացվել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքի ընդունման օրը»,- հստակեցվում է փաստաթղթում։