Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լցրէք մի գաւաթ սուրճ կամ թէյ, եւ եկէք միասին կարճ ուղեւորութիւն կատարենք յիշողութեան ուղեծիրում:
Ժամանակացոյց (Դեկտեմբեր 4, 2019 - Յունիս 10, 2020)
Դեկտեմբեր 4, 2019- Փաշինեանը անդրադառնալով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան երիտասարդական միութեան՝ կրթութեան, գիտութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի նախարարի հրաժարականի պահանջին, ցինիկ կերպով մէջբերելով «Չուք-չաք-չարաք-չաք» երգը՝ նշեց, որ լսում է Դաշնակցութեան «հեռացող գնացքի անիւների տրոփիւնը»:
Փետրուար 17, 2020- մինչ Փաշինեանի կառավարութիւնը զբաղւած էր Սահմանադրական բարեփոխումների հանրաքւէի քարոզարշաւով ՝ իրեն չենթարկւող դատաւորներին փոխարինելու համար, մնացած աշխարհը զբաղւած էր կորոնավիրուսի դէմ պայքարով: Դրանից առաջ, Փաշինեանի կառավարութիւնը օրէնք էր ընդունել Սահմանադրական դատարանի դատաւորներին ֆինանսական խրախուսանքներ տրամադրելու մասին (պաշտօնական կաշառք, որը նրանք մերժեցին): Սահմանադրական բարեփոխումների հանրաքւէի նպատակն էր իրեն ենթարկւող դատաւորներով փոխարինել այն դատաւորներին, որոնք մերժել էին պաշտօնական կաշառքը: Դա թոյլ կը տար կառավարութեանը վերահսկողութիւն սահմանել դատական համակարգի նկատմամաբ՝ ձեւաւորելով տոտալիտար ռեժիմ, որը ղեկավարւում էր մէկ քաղաքական ուժի կողմից, ինչպէս նաեւ՝ վերացնել գործադիր, օրէնսդիր եւ դատական ուժերի միջեւ հակակշիռն ու հաւասարակշռութիւնը՝ վերջնական հարւած հասցնելով Հայաստանում ժողովրդավարութեանը:
Մարտի 1, 2020 Covid-19-ի առաջին դէպքը Հայաստանում: Նոյն օրն իր ֆէյսբուքեան ուղիղ եթերի ընթացքում, Փաշինեանն անպատասխանատւօրէն յայտարարում է. «կորոնավիրուսն ում շունն է», ինչը նշանակում, որ կորոնավիրուսը ոչինչ է, եւ անհանգստանալու բան չկայ:
Մարտի 10-12, 2020- Փաշինենաը Մեղրիում եւ Քաջարանում անցկացւող հանարքւէի քարոզարշաւի ընթացքում շարունակեց անկարեւոր ներկայացնել մահացու վիրուսի վտանգը, նշելով, որ առաջին վարակակրի կինն անըդհատ նրա կողքին է եղել եւ չի վարակւել, նրանք, ովքեր ուղարկւում են Ծաղկաձոր՝ կարանտինի, լաւ են զգում իրենց, չեն մեկուսացւել եւ շփւում են ուրիշների հետ, կամ շփման արդիւնքում ոչ ոք չի վարակւել եւ կարիք չկայ այս վիրուսին լուրջ ընդունելու, քանի որ այն նման է սովորական մրսածութեան, որը հնարաւոր է ախտահանել տնական օղու շփումով եւ հեռացնել պինցետներով:
Մարտի 14, , 2020- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն օգնութեան ձեռք մեկնելու առաջին փորձն է անում: ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յանձնարարութեամբ, նրա մասնագիտական յանձնախմբերը ներկայացնում են մասնագիտական գնահատական եւ տարբեր ճակատներում Covid-19-ի դէմ պայքարի գործողութիւնների ամփոփ ծրագիր: Երկու օր անց, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հանդէս է գալիս յայտարարութեամբ, որոմ պատրաստակամութիւն է յայտնում կուսակցութեան համահայկական կառոյցի հետ միասին ներդնելու ողջ կազմակերպական եւ մասնագիտական կարողութիւնները՝ աջակցելու կառավարական բոլոր գերատեսչութիւններին, համավարակի դէմ պայքարի համար:
Մարտի 16, , 2020 - Փաշինեանի կառավարութիւնը արտակարգ դրութիւն է յայտարարում:
Մարտի 21, 2020 Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն օգնութեան ձեռք մեկնելու երկրորդ փորձն է անում: ՀՅԴ Բիւրոն հանդէս է գալիս յայտարարութեամբ՝ յայտնելով իր պատրաստակամութեան մասին՝ օգնելու ՀՀ կառավարութեանը համավարակի դէմ պայքարում, եւ կոչ է անում ՀՅԴ մեծ ընտանիքին՝ իրենց բոլոր հնարաւորութիւնները ներդնել մեր ժողովրդին օգնութիւն ցուցաբերելու համար, յատկապէս՝ Հայաստանում եւ Արցախում, յայտարարելով. «...կոչ ենք անում բոլորին մասնակցել համահայկական աջակցութեանը՝ ՀՀ կառավարութեան կողմից գործադրւող ջանքերին, կանխելու կորոնավիրուսը»: ՀՅԴ մեծ ընտանիքն ընդգրկում է կուսակցական ողջ կառոյցներն ու մարիմններն ամբողջ աշխարհում, Հայ Դատի գրասենեակները, տարբեր յանձնախմբերը, երիտասարդական կառոյցները եւ քոյր միութիւնները, ինչպիսիք են Հայ Օգնութեան Միութիւնը (ՀՕՄ), Համազգայինը, ՀՄԸՄ-ը եւ այլն:
Մարտի 23, 2020 Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն օգնութեան ձեռք մեկնելու երրորդ փորձն է անում: ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինը Փաշինեանի կառավարութեանը ներկայացնում է գործողութիւնների համապարփակ ծրագիր, որը բաղկացած է 48 կէտից եւ տարբեր միջոցառումներից՝ բոլոր հարթակներում համավարակի դէմ պայքարին օգնելու համար:
Ապրիլի 9, 2020 ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնները սկսում են «Օգնենք մեր հայրենակիցներին» ծրագիրը, որի միջոցով անդամները համավարակի հետեւանքով տուժած հազարաւոր կարիքաւոր ընտանիքների բաժանում են սնունդ եւ առաջին անհրաժեշտութեան իրեր: Այս նոյն ջանքերը իրականացւեցին գրեթէ բոլոր երկրներում, որտեղ ՀՅԴ-ն ունի կազմակերպչական ներկայութիւն՝ այս ճգնաժամի ընթացքում օգնելով տասնեակ հազարաւոր ընտանիքների:
Փաշինեանի կառավարութիւնն անտեսեց եւ մերժեց ՀՅԴ առաջարկները՝ աջակցելու, օգնելու եւ համակարգելու ջանքերը: Մինչդեռ կորոնավիրուսը շարունակում էր տարածւել, վարակւածների թիւը ամէն օր աճում էր՝ կաթւածահար անելով ազգը, եւ կառավարութիւնը շարունակում էր անխուսափելիօրէն ձախողել, իսկ տապալումը դառնում էր ակնյայտ:
ՀՅԴ-ն կառավարութեանը պատասխանատւութեան կանչելու եւ Ազգային ժողովի յատուկ նիստ հրաւիրելու կոչ արեց, որպէսզի լուծւեն այս մահացու համավարակի հետ կապւած հարցերը: Բազմաթիւ ընդդիմադիր ուժեր միացան ՀՅԴ-ին` իրենց մտահոգութիւնները բարձրաձայնելով Փաշինեանի կառավարման անկարողութեան մասին, եւ ոմանք նոյնիսկ պահանջեցին նրա հրաժարականը` ստեղծելով ժողովրդական աջակցութեան ալիքներ:Այս գործընթացը շարունակում էր ընդլայնւել՝ ընդդիմութեան զանազան խմբերի մտահոգութիւնների եւ քննադատութիւնների մեծ արձագանքով:
Յունիսի 10-ին, 2020- Փաշինենաը հրապարակաւ սպառնաց ՀՅԴ-ին՝ ասելով, որ ընդդիմադիր կուսակցութիւնները փորում են իրենց գերեզմանները, եւ որ ՀՅԴ-ի նման ընդդիմադիր կուսակցութիւնները նետւելու են «Հայաստանի պատմութեան աղբարկղ»:
Յունիսի 14, 2020, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը տարածեց հետեւեալ յայտարարութիւնը, անդրադառնալով նախորդ օրերին երկրին մէջ տիրող քաղաքական մթնոլորտին եւ Հայաստանի իշխանութիւններին կոչ ուղղեց` վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ շեշտելով՝ “Հակառակ դէպքում, այս ճանապարհն անխուսափելիօրէն տանելու է երկրում ապակայունացման խորացմանը եւ անդառնալի կորուստների, որի ողջ պատասխանատուութիւնը կրում է օրուայ իշխանութիւնը”:
Յիշեցում Փաշինեանին
Փաշինեանին հարկ է յիշեցնել, որ իրենից առաջ շատերն են երազել այն օրւայ մասին, երբ ՀՅԴ-ն մի օր թաղւելու է պատմութեան էջերում: Բազմաթիւ հսկաներ, ինչպիսիք են Օսմանեան կայսրութիւնը եւ Սովետական Միութիւնը, մինչ սեփական մղումներով անձինք, ինչպիսիք են նրա գաղափարական կնքահայր Լեւոն Տէր-Պետրոսեանի նման մողեսները, փորձել եւ ձախողւել են անցեալում, եւ տեսէք, թէ ինչ է պատահել նրանց հետ:
Փաշինեանին անհրաժեշտ է գիտակցել, որ հայրենիքում եւ Սփիւռքում հայ ժողովուրդը կոյր ապուշներ հաւաքականութիւն չէ, եւ կարող է հասկանալ իր արդարացումներն ու ստերը, նրանք նման չեն ուղեղները լւացած մի քանի զոմբիի, որոնք երկրպագում են նրա քայլած գետնին, կամ այն տիկնիկներին, որոնք վեր ու վար են ցատկում նրա աչքի առջեւ՝ սպասելով, որ իրենց թելերը քաշւեն:
Փաշինեանին անհրաժեշտ է գիտակցել, որ հայ ժողովուրդը աւելի քան 4100 տարեկան է եւ այն քաղաքակրթութեան մի մասն է, որը թւագրւում է 11-12 հազար տարի: Նոյնիսկ եթէ մենք ցանկանաք ծածկել մեր աչքերն ու փակել ականջները, մեր երակներում Հայկ նահապետի արիւնն է հոսում: Մենք տեսնում եւ գիտակցում ենք, թէ ինչ է կատարւում… Մենք մերժում ենք ստերը… Մենք տեսնում ենք ապացոյցները… Մենք յիշում ենք եւ ՊԱՀԱՆՋՈՒՄ:
Իհարկէ, կառավարութիւնը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է որոշակի նւաճումներ, բայց, ցաւօք, աղէտալի անյաջողութիւնները գերազանցում են աննշան նւաճումները: Կառավարութեան տարբեր ոլորտների ինստիտուցիոնալացման ձախողումը, կոռուպցիան եւ ստերը, անհանդուրժողականութիւնն ու բռնութիւնը, ազգային եւ աւանդական արժէքների ոչնչացումը, օրէնքի ընտրովի կիրառումը, «էլիտայի» անպատժելիութիւնը, կառավարութեան անդամներին յատկացւող միլիոնաւոր դոլարների պարգեւավճարները, ազգը ղեկավարելու եւ միջազգային ասպարէզում մեր իրաւունքները պաշտպանելու անկարողութիւնը, մեզ յետ են տարել գրեթէ երեք տասնամեակ: Պարզապէս այն փաստը, որ Փաշինեանը փոխել է բազմաթիւ ոստիկանապետերի եւ Ազգային անվտանգութեան ծառայութեան ղեկավարների, ապացուցում է, որ նա պաշտօնը ստանձնելուց ի վեր, հսկայական անկայունութիւն է ստեղծել, մնացած բոլոր խնդիրների կողքին:
Փաշինենաը՝ Լևոնի Յայելին
Ցաւալին այն է, որ Փաշինենաը գրեթէ նոյնութեամբ կրկնում է այն, ինչ տարիներ առաջ արեց իր գաղափարական կնքնահայրը՝ Լեւոն Տէր-Պետրոսեանը:
Ներքին ճակատում նա վերարտադրում է Վանօ Սիրադեղեանի մարտավարութիւնը`վախ եւ անբարեխիղճութիւն սերմանելով եւ ֆիզիկական բռնութիւն խրախուսելով:
Յունիսի 10-ին, իր մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինեանը յայտարարեց, որ իւրաքանչիւր ոք, ով քննադատում է կառավարութեանը՝ համավարակի կամ որեւէ այլ պատճառով պէտք է դիտւի որպէս ազգի դաւաճան: Նա ասաց, որ սա պատերազմական իրավիճակ է, եւ ընդդիմադիր ուժերը «քաղաքական կորոնավիրուս» են, որոնց դէմ պայքարելու են պատերազմի կանոնների համաձայն: Բոլորը՝ երեխաներից մինչեւ մեծահասակներ, գիտեն, որ պատերազմական խաղերի ժամանակ պէտք է սպանել կամ ոչնչացնել հակառակորդին, որպէսզի յաղթես պատերազմում:
Այսպիսով, Փաշինեանը, կարծես, միտումնաւոր կերպով հրահրում է բռնութիւն եւ սերմանում է քաղաքացիական պատերազմ: Ինչո՞ւ: Արդեօ՞ք ցանկանում է հանրութեան ուշադրութիւնը շեղել ինչ-որ բանից: Արդեօ՞ք կօգնի դա իրականացնել ինչ-որ անյայտ օրակարգ: Ինչո՞ւ է Փաշինեանը նման խուճապի մէջ: Ո՞վ է շահելու նման քաոսից: Ինչո՞ւ նա մերժեց Դաշնակցութեան օգնութեան առաջարկը, երբ գտնւում էր յուսահատ վիճակում եւ դրա կարիքն ունէր, իսկ մարդիկ մահանում էին տասնեակներով: Ինչո՞ւ է վախենում ՀՅԴ-ից, որ ցանկանում է ոչնչացնել նրան: Միգո՞ւցէ ՀՅԴ-ն իր «զերօ քաղաքական ազդեցութեամբ», ինչպէս ասում է նա, խոչընդոտ է, որը պէտք է վերացւի:
Արցախեան ճակատում Փաշինեանին յաջողւեց տապալել այն ձեռքբերումները, որոնք հայկական կողմը կարողացել էր գրանցել վերջին երկու-երեք տասնամեակների ընթացքում, մեզ յետ տանելով այնտեղ, որտեղ կանգնած էինք 1992 թւականին մարտին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստւում էր հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպէս նաեւ Արցախի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ՝ խաղաղութեան բանակցութիւններ վարելու համար:
Հանդիպումը երբեք չկայացաւ, գործընթացը սկսւեց, բայց ԱՌԱՆՑ «Արցախում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների», քանի որ չկայ այդպիսի բան: Այս տարւայ փետրւարի 15-ին Միւնխէնում Ալիեւի հետ «խաղաղ բանակցութիւնների» աւարտից յետոյ տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ, Փաշինեանը անամօթաբար եւ հպարտօրէն ասաց. «Ես յայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ցանկացած լուծում պէտք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Ինչու է սա միկրոյեղափոխութիւն: Որովհետեւ ես առաջին հայ առաջնորդն եմ, որ ասում եմ, որ ցանկացած լուծում պէտք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար: Եւ ահա այս յեղափոխութիւնից անցել է մէկ տարուց աւելի… Ես Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներից միակն եմ, ով ասում է, որ ցանկացած լուծում պէտք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Սա շատ կարեւոր միկրոյեղափոխութիւն է»:
Իսկապէ՞ս: «Ես…ես…ես…իմը…իմը…իմը…»: Փաշինեանին թւում է, թէ աշխարհը պտտւում է իր շուրջ, եւ արեւը ծագում ու մայր է մտնում իր համար: Ազգային ժողովի ամբիոնից հնչած իր տխրահռչակ ելոյթում, վարչապետ ընտրւելուց յետոյ, որտեղ նա ասաց. «Արցախի ճակատագիրը, արցախցիների ճակատագիրը մէկ մարդու, միայն մէկ մարդու ձեռքում է, եւ այդ մարդը ես եմ»: Սա հակասում է նրա՝ որպէս խորհրդարանական «Ելք» ընդդիմադիր խմբակցութեան անդամի, նոյն ամբիոնից աւելի վաղ յայտարարութեանը, որ «Արցախի ճակատագիրը, արցախցիների ճակատագիրը պէտք է որոշվի ոչ ոք, այլ Արցախի ժողովուրդից բացի»: Հետաքրքիր է, որ այդ ժամանակ ոչ մի խոսակցութիւն չեղաւ միայնակ որոշումներ կայացնելու կամ Ադրբեջանի ժողովրդին գայթակղելու մասին…
“Հին” Հայաստանի Հայ-Թուրքական Հաշտեցման դավաճանները “Նոր” Հայաստանի Խաղաղութեան Քարոզիչները
Եւ ինչպիսի «պատահականութիւն» է այն, որ մի քանի ամիս անց Միւնխէնում Ալիեւի հետ Փաշինեանի խաղաղ բանակցութիւններից մի քանի ամիս անց, յանկարծ «խաղաղութեան» շարժումը թռչում եւ թեւածում է Հայոց Ցեղասպանութեան թանգարանի տնօրէնի եւ թանգարանի խորհրդի անդամի որդու ֆէյսբուքեան էջում,ով նոյնպէս Փաշինեանի խորհրդականներից մէկն է եղել: Զարմանալի չէ, որ «խաղաղութեան» այս շարժումը տարիներ շարունակ վարակել էր այն փոխկապակցւած հասարակական կազմակերպութիւններին, որոնք սնւում էին նոյն աղբիւրներից: Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի նախաշեմին, թանգարանը կարգախօսներից հանեց «պահանջ» բառը: Կարծես ներողամտութիւնն հանդիսանում էր այս «խաղաղ» շարժման մի մասը, եւ հետագայում «Հայոց Ցեղասպանութիւն» կապակցութիւնը փոխարինեց «Մեծ Եղեռն»-ով: Ինչպէս եւ սպասւում էր այս «նոր» Հայաստանում, արագօրէն աշխատանքից ազատւեցին թանգարանի այն աշխատակիցները, որոնք բողոքեցին եւ պնդում էին ճիշտ եւ աւանդական կարգախօսը կիրառել, ներառեալ «պահանջ» եւ «ցեղասպանութիւն» բառերի:
Ներկայացումը շարունակւեց, երբ մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը յայտարարեց, որ Միացեալ Նահանգները կը դադարեցնի Արցախում ականազերծման ջանքերի ֆինանսաւորումը, եւ, փոխարէնը, կը ֆինանսաւորի այնպիսի ծրագրեր, որոնք «պատրաստում են բնակչութեանը խաղաղութեան համար»:
Ի՞նչն է սխալ դրանում: Սխա՞լ է արդեօք խաղաղութիւնը: Դէ խաղաղութիւնը չի կարող սխալ լինել: Ո՞ր մայրը կը ցանկանայ գնալ քնելու՝ աղօթելով որդու՝ պատերազմից վերադառնալու համար: Իհարկէ ոչ մէկը:
Խաղաղութիւնը լաւ բան է: Ծնողները չեն ցանկանում իրենց երեխաներին ուղարկել պատերազմի: Բայց այն ծրագրերը, որը նկատի ունի տիկին դեսպանը «ժողովրդին խաղաղութեան պատրաստելու համար», ենթադրում է միլիոնաւոր դոլրաների ֆինանսաւորում Հայաստանում որոշ հասարակական կազմակերպութիւնների համար, որոնք պէտք է զբաղւեն հասարակական միտք ձեւաւորելու ի նպաստ այնպիսի լուծումների, որոնք ենթադրում են հակամարտութեան «խաղաղ» կարգաւորում՝ յօգուտ Ադրբեջանի, այլ ոչ թէ Հայաստանի եւ Արցախի, ինչպիսիք են մադրիդեան սկզբունքները:
Առողջապահութեան Նախարարութիւնը՝ Փաշինեանի գլխաւոր մրցակիցը խայտառակութիւնների ոլորտում:
Արեւելեան եւ արեւմտեան հարեւանների հետ ձախողած քաղաքականութիւնից շարժւենք դէպի հիւսիս, ուր մայիսի 22-ին, առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանի շնորհիւ, հսկայական սկանդալ ծագեց Հայաստանի եւ Վրաստանի կառավարութիւնների միջեւ: Արսէն Թորոսեանը փորձ արեց նւազագոյնի հասցնել Հայաստանի ձախողումը կորոնավիրուսային վարակի կտրուկ աճը կանխելու գործում: Նա Վրաստանին մեղադրեց վարակի հետ կապւած իրական թւերը ծածկելու մէջ, նշելով, որ այդ երկրի ղեկավարները մանիպուլեացիայի են ենթարկել այն թւերը, որոնք արտացոլում են վարակակիրների եւ մահւան դէպքերի իրական պատկերը: Այս յայտարարութիւնը երկու երկրների միջեւ դիւանագիտական տհաճ միջադէպի պատճառ դարձաւ: Վրաստանի պետական պաշտօնեաները, ներառեալ հանրային առողջութեան ոլորտում ներգրաււածները, Թորոսեանից պահանջեցին ներողութիւն խնդրել կեղծ յայտարարութիւնների եւ անտրամաբանական վերաբերմունքի համար: Նախարարութեան խօսնակը, ի վերջոյ, ստիպւած եղաւ ներողութիւն խնդրել ստեղծւած թիւրիմացութեան համար: Քիչ անց, Նոր Նորքի կլինիկայից Սոչի տեղափոխւելու համար, հիւանդի փաստաթղթում նպատակակէտը նշւած էր Շուշի, Ադրբեջան: Այս փաստաթուղթը յայտնւեց համացանցում՝ ընդվզման եւ բողոքի մեծ ալիք առաջացնելով ժողովրդի մօտ, որոնք սկսեցին պախարակել նախարարութեան եւս մէկ փնթի եւ անխնամ աշխատանքը:
Նախարարութեան խօսնակը, ի վերջոյ, ներողութիւն խնդրեց՝ յայտարարելով տեխնիկական սխալի մասին, այնուհետեւ, քանի որ մարդիկ շարունակում էին բարձրաձայնել իրենց դժգոհութիւնը, խօսնակը հանդէս եկաւ երկրորդ յայտարարութեամբ՝ ասելով, որ բոլորը պէտք է հանգստանան, քանի որ արդէն ներողութիւն են խնդրել:
Եւ, վերջապէս, ոչ պակաս կարեւոր, վերջին երեք տասնամեակների ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականութեան ամենամեծ ձախողումներից մէկը Եւրախորհրդարանի կողմից ընդամենը մի քանի օր առաջ ընդունւած յայտարարութիւնն էր, որը դատապարտում էր Հայաստանի եւ Արցախի միջեւ երրորդ մայրուղու կառուցումը:
Համատեղ յայտարարութիւնը արւել է ԵԽ-ի զեկուցողների, Ադրբեջանի՝ Ժելենա Զաւկոյի, Հայաստանի՝ Տրայան Բասեսկուի եւ Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի ԵԽ խորհրդարանական համագործակցութեան յանձնաժողովի համանախագահ Մարիա Կալիւրանդի կողմից, ով ասաց. «Այս նոր ճանապարհային ենթակառուցւածքը կապելու է Կապանը, Հայաստանում, Հադրութի հետ Լեռնային Ղարաբաղում, անցնելով Ղուբադլի եւ Ջաբրայիլ շրջաններով, որոնք նոյնպէս օկուպացւած են: Որպէս սկզբունք, մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցութեանը, կապին եւ մարդկանց հետ շփումներին Արեւելեան հարեւանութեան տարածքում… Դա խորհրդանշականօրէն կարող է նպաստել ապօրին օկուպացւած Լեռնային Ղարաբաղի եւ յարակից շրջանների շահագործմանը»:
Յայտարարութան մէջ, նրանք շարունակում են իրենց աջակցութիւնը յայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ 2009-ի հիմնական սկզբունքներին, որից յետոյ եզրակացնում են. «… Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանութիւններին՝ կատարեն իրենց յանձնառութիւնը բարեխղճօրէն, բանակցություններ վարել Ադրբեջանի միջազգայնօրէն ճանաչւած սահմաններում հակամարտութեան խաղաղ կարգաւորման շուրջ»:
Լիբանանահայութիւնը՝ Փաշինեանի
ալցհայմերի հիվանդութեան զոհ
Ես չեմ խօսում անցած 2 տարւայ ընթացքում արտաքին քաղաքականութեան ոլորտի այլ բացթողումների մասին: Իմ գրառումը վերաբերում է բացառապէս անցել 3-4 ամիսների կամ նոյնիսկ անցած մի քանի օրերին: Աւելին, հետաքրքրական է, թէ ուր է Փաշինեանի կամ նւազագոյնը Արտաքին գործերի նախարարութեան յայտարարութիւնը՝ կապւած վերջին օրերին Լիբանանում, թուրքերի կողմից հրահրւած հակահայ սադրանքների վերաբերեալ: Ոչ մի զօրակցութեան յայտարարութիւն Լիբանանի մեր հայրենակիցներին: Առնւազն մէկ շաբաթ է անցել, իսկ Փաշինեանը եւ նրա կառավարութիւնը լռում են: Կարո՞ղ է պատահել, որ նա մոռացել է, որ համայն հայութեան վարչապետն է, եւ ոչ միայն երեւանցի եւ իջեւանցի «քայլողներինը»: Միգուցէ՞ չի ցանկանում տրորել իր այն ընկերների պոչերը, որոնք «խաղաղութեան» եւ «համերաշխութեան» երգն են երգում:
Ի վերջոյ, դա Լիբանանի հայ համայնքն է, որի մասին մենք խօոսում ենք: Մի համայնք, որը եղել է Սփիւռքի սիրտը, որտեղ տասնամեակներ շարունակ խարսխւել են մեր հայրենիքի անկախութեան եւ ազատութեան իդէալները: Համայնք, որը, չնայած իր սեփական դժւարութիւններին, քաղաքացիական պատերազմին եւ չվերջացող քաղաքական եւ տնտեսական ճգնաժամին,մշտապէս կանգնած է եղել Հայաստանի կողքին ե՛ւ նիւթապէս, ե՛ւ բարոյապէս: Համայնք, որը մեր ազգին նւիրել է մտաւորականների, ուցուցիչների, համայնքի ղեկավարների եւ Հյա Դատի նւիրեալ զինւորների սերունդներ:
Կարո՞ղ է պատահել, որ Փաշինեանն այնքան զբաղւած է եղել «գրիպի նմանւող աննշան եւ անկարեւոր վիրուսի» դէմ պայքարով, որ նա «մոռացել է» լիբանանահայ համայնքի նւիրեալ կամաւորներին, որոնք միանում էին ազատամարտիկների ջոկատներին, եւ իրենց արեան գնով ազատագրում էին մեր հայրենիքի բռնագրաււած հողերը (մինչդեռ ինքը՝ Փաշինեանը հեռու մարտադաշտից, վայելում էր երեւանեան փողոցներն իր սիրելի ուսուցիչ Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ): Երեւի մոռացել է, թէ լիբանանահայութիւնը ինչպէս էր պայքարում Արցախի անկախութեան համար: Այդ նոյն Արցախի, որի ճակատագիրը, Փաշինեանի կարծիքով, պէտք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի կողմից: Կարո՞ղ է պատահել, որ Փաշինեանը «մոռանում» է Լիբանանի հայ համայնքի զոհաբերութիւնները սիրիացի եւ իրաքցի փախստականներին ընդունելու համար: Կարո՞ղ է պատահել, որ Փաշինեանը նաեւ «մոռանում» է, թէ որքան կարեւոր է Լիբանանի հայ համայնքի դերակատարութիւնը աշխարհից պատասխանատւութիւն եւ գործողություններ պահանջելու հարցում, լինի դա Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, Հայաստանի անկախութեան կամ Արցախի ինքնիշխանութեան վերաբերեալ:
Միգուցէ՞ է Փաշինեանը «մոռանցել» է, որ որպէս կառավարութեան ղեկավար ունի որոշակի պարտականութիւններ: կրկին ինքս ինձ հարց եմ տալիս Փաշինեանի «մոռացկոտութեան» մասին, քանի որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ, երբ հերթական ասուլիսի ժամանակ հարց տրւեց համավարակի վերաբերեալ նրա հակասական յայտարարութիւնների մասին, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ յայտարարում էր, թէ կորոնավիրուսը ում շունն է, նա սառնասրտօրէն ասաց, թէ ինքը բնաւ էլ չի յիշում, որ նման արտայայտութիւն է կատարել՝ աներեսաբար հերքելով դա:
Միւս կողմից էլ մտածում եմ, թէ այս բացթողումները ում վրայ է փորձելու բարդել:
Միայն կրթութեան ոլորտում կան բազմաթիւ խնդիրներ, ինչպիսիք են Լանզարոտէի կոնւենցիան, մինչեւ 9 տարեկան երեխաների համար սեռական դաստիարակութեան ուսումնական ծրագիրը, հայոց պատմութեան, լեզւի եւ մշակութային ուսումնասիրութիւնների վերացումը բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների ուսումնական ծրագրերից: Նշեցի ընդամենը մի քանիսը…
Փաշինեանի կառավարութեանը չի յաջողւել իրականացնել այն ամէնը, ինչ նա խոստացել է, եւ այն ամէնը, ինչ ժողովուրդը պահանջել է՝ ընտրելով նրան, որոնք ներառում են նաեւ տնտեսութեան անկում, շրջակայ միջավայրի հետ կապւած խնդիրներ, ներառեալ Ամուլսարը, ի թիւս այլոց, աւանդական ազգային արժէքների ոչնչացում, շարունակական եւ կոպիտ կոռուպցիա եւ կոռումպացւած օլիգարխներին արդարադատութեան առջեւ կանգնեցնելու եւ պատասխանատւութեան ենթարկելու անկարողութիւն, որեւէ իրական սոցիալական արդարութեան բացակայութիւն եւ կառավարման ինստիտուտը յեղափոխելու ցանկութեան բացակայութիւն:
2018-ին ժողովուրդը դուրս եկաւ փողոց, քանի որ յոգնել էր օգտագործւելուց եւ բռնութիւնից: Յոգնել էր ստից եւ չարաշահումից: Ժողովուրդը, հիասթափւած էր տեսնելով, իր հայրենի հողերը, իր բնական պաշրները վաճառւում են դրսեցիներին, որոնց հիմնական շահառուներն էին Տէր-Պետրոսեան, Քոչարեանը, Սարգսեանը, կամ նրանց թայֆաները:
Ժողովուրդն ըմբոստացաւ Սերժի դէմ, որովհետեւ յոգնել էր նրա իշխանութեան ժամանակ գագթնակէտին հասած տնտեսական մենաշնորհներից, եւ երկրի թալանից: Փաշինեանը պէտք է լինէր փրկիչը, բայց նա չկարողացաւ կատարել իր որեւէ խոստում, փոխարէնը՝ վերջին երկու տարիների ընթացքում,նա փորձել է թոզ փչել բոլորի աչքերին, որպէսզի թաքցնի իր անզօրութիւնը՝ բոլորին մեղադրելով իր թերութիւնների համար: Նա պէտք է համախմբէր ժողովրդին խաղաղութեան եւ ներդաշնակութեան շուրջ, բայց, փոխարէնը, երկիրը բաժանեց սեւերի եւ սպիտակների, մեզ եւ նրանց, մեզ հետ կամ մեր դէմ՝ յուսալով շեղել, պառակտել եւ վերահսկել: Նա պէտք է արդար եւ անաչառ լինէր, բայց, փոխարէնը, «արդարութիւնը» հետաքննութեան եւ մեղադրանքների տեսքով յարուցւեց իւրաքանչիւրի դէմ, ով իր հետ համաձայն չէ:
Նա, կարծես, հիանալի հետեւել է նշանաւոր գրողների ցուցումներին, ինչպիսիք են Ջին Շարփը, թէ ինչպէս յաջողութեամբ տապալել կառավարութիւնները 198 ոչ բռնի գործողութիւնների միջոցով, կամ Բենջամին Քարթէր Հեթին՝ ժողովրդավարութեան մահւան եւ բռնապետի վերելքի մասին:
Բայց Փաշինեանին բաց է թողել մի շատ կարեւոր մանրամասնութիւն. իր կարդացած գրքերի եւ ձեռնարկների հեղինակներից ոչ մէկը ստիպւած չէր գործ ունենալ ՀՅԴ-ի հետ: Հայ ժողովրդից ծնւած 130-ամեայ քաղաքական կուսակցութիւն, որը ապրում եւ գոյատեւում է Հայ ժողովրդի համար: Համաշխարհային կուսակցութիւն, որին ոմանք կարող են սիրել կամ ատել, միւսները կարող են համաձայնւել կամ չհամաձայնւել նրա գաղափարախօսութեանը, բայց ոչ ոք չի կարող ժխտել նրա կարեւորութիւնը Սփիւռքում, Հայաստանում կամ Արցախում հայ ժողովրդի պատմութեան եւ գոյատեւման գործում:
Փաշինեանին Յիշեցում՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը աղբի կոյտերի մէջ նետողը», դեռ չի ծնւել մոր արգանդից:
Կասկածից վեր է, որ ՀՅԴ-ն այսօր աշխարհի տարբեր երկրներում ունի այնպիսի անդամներ, որոնք սրբեր չեն, կամ շեղւել են կուսակցութեան գաղափարներից: Բայց ՀՅԴ-ն ունի մի համակարգ, որը պատշաճ ընթացքով, ըստ իր կանոնագրի, ապահովում է արդարութեան պահպանումը:
Փաշինեանը պէտք է մի պահ կանգ առնի, խոր շունչ քաշի եւ շատ ուշադիր նայի հայելուն: վստահաբար նա կը տեսնի մի գեղադէմ երիտասարդ տղամարդու, որը հագնում է գեղեցիկ թանկարժէք կոստյում եւ կրում է վարչապետի կոչում: Բայց նա պէտք է նայի աւելի խորը: Նա այնքան պէտք է խորանայ, որ տեսնի իրականութիւնը, որ տեսնի, թէ այդ գեղեցիկ հագուստի եւ տիտղոսի յետեւում թաքնւած է մի անհաւասրակշիռ, ստախօս, անինքնավստահ փողոցային տղայ, որի բառապաշարը յստակ արտացոլում է նրա մտքերը, որի գործողութիւնները ապացուցում են նրա երկակի ստանդարտները, ով չունի կարեկցանք, զղջում կամ յարգանք, լիովին անտեսեում է ուրիշների իրաւունքը, եւ սեփական էգոն գերադասում է ազգային շահերին:
Հագուստը, կոչումը կամ պաշտօնը չէ, որ մարդուն մարդ են դարձնում: «Մեծամասնութեան քւէն գրպանում ունենալը», նույնպես ոչինչ չի նշանակում, քանի որ նրա բոլոր նախորդները, ներառեալ՝ նրա ուսուցիչ Լեւոն Տէր-Պետրոսեանը, նրանից շատ աւելի ձայներ եւ ժողովրդականութիւն ունէին:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն հայ ժողովրդի գենետիկ կոդի մի մասնիկն է: Այն կուսակցութիւնն է, որը ծառայում է, եւ շարունակում է ծառայել հայ ժողովրդին: Հարիւրաւոր «առաջնորդներ» եւ քաղաքական խմբեր ու խմբակցութիւններ եկել ու գնացել են, բայց ՀՅԴ-ն մնացել է կայուն կանգնած՝ պայքարելով հայ ժողովրդի համար:
Անկախ նրանից, թէ Կահիրէում, կամ Աւստրալիայում, Թեհրանում, Հալէպում, կամ Բէյրութում, Փարիզում կամ Ուրուգւայում, Մոսկւայում կամ Երեւանում, Ստեփանակերտում կամ Գիւմրիում, Պռոշեանում կամ Արցախի Ծաղկաշատում, Մոնրէալում կամ Բուէնոս Այրեսում, Կոնեկտիկուտում կամ Բոստոնում, Սան Ֆրանցիսկոյում կամ Լոս Անջելէսում… ուր էլ որ հայկական համայնք տեսնէք, կը տեսնէք ՀՅԴ-ին եւ նրա մեծ ընտանիքին, որ կառուցել են դպրոցներ, եկեղեցիներ, ՀՕՄ-ի միջոցով օգնելով համայնքի կարիքաւորներին, Համազգայինի միջոցով կենդանի պահելով հայ մշակոյթը, ՀՄԸՄ-ի միջոցով երրիտասարդութեանը մարզական եւ սկաուտական դաստիրակութիւն տալով, Հայ Դատի գրասենեկաների եւ յանձնախմբերի միջոցով պայքարելով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, Հայաստանի եւ Արցախի անկախութեան համար, եւ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան շնորհիւ կրթելով եւ դաստիարակելով երիտասարդութեանը, իբրեւ Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի նւիրեալներ:
Փաշինեանը պէտք է հասկանայ, որ ՀՅԴ-ն 70 տարի շարունակ եղել է անկախութեան խորհրդանիշերի պահապանը, նոյն Եռագոյն դրօշը, որի կողքին նա հպարտօրէն կանգնում է, այն երկիրը, որը նա ներկայացնում է, իր կրած զինանշանը եւ իր օրհներգը, որի հնչիւնների առջեւ աշխարհը ոտքի է կանգնում… Բոլոր արժէքներն ու խորհրդանիշերը, որոնք իւրաքանչիւր դաշնակցական եւ համակիր 70 տարի շարունակ սրբօրէն պահպանել է աքսորում: Դաշնակցութիւնը, նոյնիսկ ինքն իր վրայ է վերցրել ամբողջ աշխարհի հայութեան ֆիզիքական պաշտպանութիւնը, լինի դա Բուրջ Համուդի կամ Հալէպի փողոցներում, կամ էլ Շուշիի բարձրունքներում: Եւ այս բոլորը, նախքան այն որ Փաշինեան գոյութիւն ունենար: Ո՞ւր էր այն ժամանակ Փաինեանը, թերեւս փորձում էր գանձ փնտրել հարեւանների բակի աղբանոցում, կամ սովորում էր փողոցային քաղաքականութիւն, իր ուսցուցչի՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ ՀՀՇ-ի հովանու ներքոյ, որին պատմութիւնը հետագայում ճանաչեց որպէս ազգի դաւաճանի:
Փաշինեանը պէտք է սթափւի ոչ թէ յանուն ազգի, այլ յանուն իր չորս հրեշտակ զաւակների, որպէսզի նարնք ապագայում կարողանան գլուխները բարձր շրջել քաղաքում, առանց ամաչելու իրենց հօր արարքների համար: Եւ տեսնեն, որ ժողովուրդը նրանց մատնացոյց է անում, ասելով՝ տեսէ՛ք նրանց հայրն էր հերոսը, այլ ոչ թէ հակառակը՝ ասելով, որ տեսէ՛ք սրանց հայրն ազգը կործանող՝ խելառ, դաւաճանն էր:
Ինչպէս
«Զգոյշ եղիր, թէ ինչ ես մտածում, քանզի մտքերդ դառնում են խոսքեր.
Ուշադիր եղիր, թէ ինչ ես խօսում, քանզի խօսքերդ դառնում են գործողութիւններ.
Ուշադիր եղիր գործողութիւններիդ, քանզի դրանք դառնում են սովորութիւններ.
Հետեւիր սովորութիւններիդ, քանզի դրանք կերտում են ինքնութիւնդ.
Ուշադիր եղիր ինքնութեանդ, քանզի դա դառնում է ճակատագիրդ»:
Խօսքը էժան է: Անհաջողութիւնների համար արդարացումներ գտնելը հեշտ է:Մտքերը մանիպուլեացիայի ենթարկելը, մարդկանց խաբելը, անգամ սեփական ստերին հաւատալը, ակնյայտօրէն, շատ հեշտ է: Դաւաճանել սեփական սկզբունքներին, հնազանդւել այն ամէնին, ինչը հանրաճանաչ է եւ հեշտ, մոռանալով, թէ ով ես եղել, դառնալ հետեւորդ, խամաճիկ որը ղեկավարւում է ուրիշների կողմից, կորցնել սեփական ինքնութիւնը, գայթակղւելով շրջապատող նիւթապաշտութեամբ: Այս բոլորը շատ հեշտ է: Տեւում է ընդամմենը մի քանի վայրկեան:
Միւս կողմից, հաւատարիմ մնալ սեփական իդէալներին եւ մնալ սկզբունքային, մէկ դարից աւելի նւիրաբերել ազգի կերտմանը եւ ազգային ինքնութեան պահպանմանը, ամէն ինչ զոհաբերել, ներառեալ կեանքը Հայ Դատի եւ հայ ազգի համար, հեշտ չէ: Բայց Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դա անում է արդէն 130 տարի եւ կը շարունակի դա անել եւս 130 տարի, եւ այնքան ժամանակ, որքան կը պահանջի, մինչեւ հայ ժողովուրդը վերադառնայ իր ազատագրւած հողերը Երզնկայից մինչեւ Գեդաշէն եւ Շահումեան, Տրապիզոնից մինչեւ Վան եւ Նախիջեւան՝ ապրելով ազատ, ինքնուրոյն, մէկ դրօշի ներքոյ համախմբւած, եւ կառավարւելով ժողովրդի կողմից ընտրւած կառավարութեան կողմից, որը կաշխատի ժողովրդի համար, ժողովրդի հետ ձեռք-ձեռքի, որպէսզի երկիրը դարձնի աւելի լաւ տեղ՝ ապրելու համար:
Փաշինեանը պէտք է սովորի տարբերակել դաշնակցութեան եւ դաշնակցականների միջեւ, ճիշտ այնպէս, ինչպէս Դաշնակցութիւնը գիտի, թէ ինչպէս կարելի է տարբերակել պետականութիւնը իշխանութիւններից: Կառավարութիւններն ու իշխանութիւնները անցողիկ են, բայց պետութիւնն ու ժողովուրդը մնայուն են: Ես առաջարկում եմ, որ ամէն անգամ, երբ նա ուզում է մեկնաբանութիւն անել Դաշնակցութեան մասին, միշտ պէտք է յիշի հին հայկական ասացւածքը. «Շները հաչում են, իսկ քարաւանը՝ գնում»:
ԲԻԱՆԿԱ ՄԱՆՈՒԿԵԱՆ