|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեկ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքի Սիլվան շրջան այցելության ժամանակ թուրք ոստիկանները հարձակվել և արցունքաբեր գազ էին կիրառել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի և այլ պատգամավորների վրա:
Էրդողանապետ Yeni Akit թերթը, անդրադառնալով կատարվածին, լպիրշ հրապարակում էր արել կին պատգամավորի լուսանկարի վերաբերյալ, թե «նրա հարդարված մազերը խառնվել են»:
Ի պատասխան՝ քրդամետ կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշն ասել է. «Մարդկային մահերը կանխելու նպատակով Սիլվան մեկնած կին պատգամավորի հետ կատարված ստորության մակարդակն ահա սա է: Սակայն շունը հաչում է, քարավանը՝ քայլում»:
Հիշեցնենք, որ այսօր 11-րդ օրն է, որ Սիլվանում արգելված է փողոց դուրս գալ: Թուրք ոստիկանների և քուրդ զինյալների միջև բախումներ են տեղի ունենում: Երեկ հրապարակված տվյալների համաձայն՝ 10 օրվա ընթացքում բախումների հետևանքով մահացել է 7 մարդ: