|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Չին-հնդկական սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել են հնդիկ երեք զինվորներ. այս մասին հայտարարվել է հունիսի 16-ին՝ հնդկական բանակի հայտարարության մեջ:
«Գիշերը կոշտ բախումներ է տեղի ունեցել: Հնդկական կողմը կորցրեց մեկ սպա և երկու զինվոր», - ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ կորուստներ են եղել նաև չինական կողմից, սակայն դրանց ճշգրիտ թիվը հաստատված չէ: Դեպքը տեղի է ունեցել Լադակխի շրջանում, որը բաժանում է երկու երկրներին:
Հատկանշական է, որ բախումները տեղի են ունեցել առանց հրազեն օգտագործելու, նրանք կռվել են ձեռքով՝ օգտագործելով քարեր և մահակներ: