կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-16 12:05
Տարածաշրջան

Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Իրաքի եզդիական տարածքների ուղղությամբ

Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Իրաքի եզդիական տարածքների ուղղությամբ

Թուրքիան մի շարք օդային հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) դիրքերի վրա: Օդային հարվածները հասցվել են Սինջար լեռան վրա, մի տարածքում, որտեղ բնակվում է եզդիների փոքրամասնություն, և որտեղ 2014 թ.-ին ԻՊ-ի կողմից իրականացվել է եզդիների ցեղասպանություն: Այս մասին հաղորդում է The Jerusalim Post-ը:

Տարածքը չի հաջողվել վերականգնել` կապված թուրքական օդուժի մշտական սպառնալիքների և զինված խմբերի, ապստամբների և անցակետերի առկայության պատճառով: 2014-ին PKK- ն կռվում էր ԻՊ-ի դեմ՝ Սինջարի մերձակայքում, և չնայած որ Թուրքիան PKK-ին անվանում է «ահաբեկչական կազմակերպություն», PKK-ի կառույցները երբևէ ոչ մի հարձակում չեն գործել Թուրքիայի վրա:

Թե ինչու է Թուրքիան հենց հիմա իրականացրել զանգվածային ավիահարվածներ, անհայտ է: Վերջերս Թուրքիայի վրա հարձակումներ տեղի չեն ունեցել, և Անկարան երբեք ապացույց չի ներկայացրել, որ Սինջարի խմբավորումները, որոնք բաղկացած են հիմնականում ամենաաղքատ իրաքցիներից և փոքրամասնություններից, որոնք բնակվում են ԻՊ-ի կողմից ոչնչացված գյուղերում, սպառնալիք են ներկայացնում:

Թուրքիան նաև օդային հարվածներ է հասցրել Մահմուրում գտնվող քուրդ փախստականների ճամբարի մոտ: Թուրքիայի ղեկավարությունը գործողությունը կոչում է «Ճանկ-արծիվ» և հայտարարել է, որ խոցված թիրախների թիվը հասել է 81-ի: Սա 2014 թ. ի վեր ամենամեծ հարձակումն է Սինջարի վրա, երբ ԻՊ-ը հարձակվել էր այդ տարածքի վրա:

Թուրքիայի Պաշտպանության նախարարության կողմից տարածված և իրանական ԶԼՄ-ների կողմից լուսաբանված տեսանյութում երևում է, որ F-16- ները և թուրքական «Բայրաքթար» անօդաչուները ներգրավված են եղել գործողություններին: Անկարան պնդում է, որ դրանք ահաբեկիչների վտանգավոր ապաստարաններ են, որոնք բաղկացած են քարանձավներից: