|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Անկարան շարունակում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում՝ նահանգում իր դիրքերի դեմ իրականացված հարձակումից հետո: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով՝ երկրի նախագահը հրահանգել է հետևել իրադարձությունների զարգացմանը:
ТАСС գործակալության տվյալներով՝ Թուրքիան երկուշաբթի հարվածներ է հասցրել սիրիական կառավարական բանակի դիրքերին՝ խոցելով 115 նպատակակետ:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունից նշում են, որ հարվածները հասցվել են ի պատասխան Իդլիբում իրենց դիտակետերի ուղղությամբ իրականացված հրետակոծության:
Պատասխան հարվածների ժամանակ սիրիական բանակի 101 զինվոր է չեզոքացվել, ինչպես նաև 3 տանկ, 2 հրետանային դիրք և մեկ ուղղաթիռ: