կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-15 12:39
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանից կա՞ կապիտալի արտահոսք դեպի ավելի զարգացած երկրներ․ ԿԲ նախագահի պարզաբանումը

Աշխարհում տեսանելի է կապիտալի արտահոսք զարգացող երկրներից դեպի զարգացած երկրներ, Հայաստանում ունե՞նք տվյալներ այս մասին՝ ըստ Yerkir.am-ի ԿԲ նորանշանակ նախագահ Մարտին Գալստյանին այս հարցն ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։

ԿԲ նախագահը պատասխանեց․ «Կապիտալի արտահոսքի հետ կապված խնդիրներ չունենք։ Ավանդների առումով անգամ որոշակի նվազում եղավ, բայց այդ նվազումը դիտվեց մարտի կեսերին, երբ մարդիկ սկսեցին ավանդները հանել՝ գնալ կենցաղային ապրանքներ ձեռք բերել։ Այդտեղ մտավախություն չունենք»։

Համազասպ Դանիելյանի մյուս հարցը կապված էր վարկերի հետ։ ԿԲ նախագահը տվյալներ հրապարակեց՝ ինչ ծավալի վարկեր են հետաձգվել։

«1 տրիլիոն 300 միլիարդ դրամի վարկի վճարումներ հետաձգվել են․ շահառուների թիվը հետևյալն է՝ 550 հազար ֆիզիկական և 17 400 իրավաբանական անձի վարկ է հետաձգվել»,-նշեց նա։

Դանիելյանը նաև էպիզոդիկ տեղեկատվություն է ստացել,  որ գյուղատնտեսական վարկերը ուշացած են տրամադրվում։

Մարտին Գալստյանն ասաց՝ գյուղատնտեսությանն օժանդակելու ծրագրերը կառավարության միջոցառումներից են ու այդտեղ վարկային հայտերի ծավալը 17 միլիարդ դրամ է կազմել։

«Կարող են դրվագային դեպքեր լինել, որ միսկոմունիկացիայի խնդիր լինեն, բայց պետք է հաշվի առնենք, որր համավարակը բանկերի վրա էլ է ազդում, սոցալական օժանդակության գումարները քաղաքացիներին տրամադրելիս բանկերում էլ մարդիկ վարակվեցին։ Բայց բանկային համակարգը լավ է աշխատում՝ բնականոն ու անխափան։ Եթե անհատական խնդիրներ ունենում, կարող են զանգել թեժ գծով, որի զանգերի քանակը կտրուկ աճում է»,-պարզաբանեց ԿԲ նախագահը։

Իմ քայլական պատգամավորը նկատեց, որ համավարակն ազդել է աշխատանքի շուկայի վրա, այն գործազրկության լուրջ պատմական աննախադեպ խնդիրներ է ստեղծել նաև աշխատավարձի չափի հետ կապված։

Մարտին Գալստյանը ԱԺ ուշադրությունը հրավիրեց, որ վիճակարության առումով դա մեր ամենաթույլ կետերից է․ «Գործազրկության, աշխատավարձերի վիճակագրությունը պիտի ակնհայտորեն բարելավվի, մեր ռեսուրսով այդ շուկայի վերաբեյալ վիճակագրություն չենք հավաքում, որ դատողություն անեմ, բայց լագերը այդեղ բավականին երկար են»,-ասաց նա։

Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը ԿԲ նախագահի խոսքով մշակվում է իրենց մասնագետների մասնակցությամբ․ այստեղ կառավարություն-ԿԲ տարաձայնություն չկա։

Նա ընդգծեց, որ, ի տարբերություն որոշ այլ երկրների, Հայաստանում տարաձայնություններ չառաջացան նաև առևտրային բանկերի հետ՝ վարկերի մարումները հետաձգելու ԿԲ պահանջի հարցում․ «Ոչ մի դիմադրություն, որ առևտրային բանկերը չպաշտպանեն պետության ծրագրերը, չենք տեսել․ սա առանցքային եզրույթ է։ Փորձեցինք աշխատանքը թողնել բանկ-հաճախորդ հարաբերությունների դաշտում»։

Մանրամասն՝ տեսանյութում․