Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդյո՞ք հետևողական եք լինելու մահերի դեպքերը բացահայտելու, մեղավորներին պատժելու ուղղությամբ համապատասխան գործողություններ իրականացնելու հարցում՝ ըստ Yerkir.am-ի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսպիսի հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ԱԺ հատուկ նիստում։
Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարության համար ամեն քաղաքացու կյանքն անգին է, և ամեն օր մարդկային կորուստ ունենալը դժոխք է: Նա ասաց, որ աշխարհի գերզարգացած երկրներում եղել են դեպքեր, երբ մարդուն հիվանդանոցից ներս չեն կարողացել տանել, տարել են հիվանդանոցի մոտակա զբոսայգի, որևէ ծառի տակ պառկեցրել են և մարդն այդպես մահացել է:
«Եվ դուք աշխարհի այդ երկրներում նման շեշտադրումներ չեք գտնի, թե արդյոք պատրաստվո՞ւմ են հետաքննություն անել և այդ մարդու մահվան համար մեղավորին պատժել: Ես ընդհակառակը կասեմ՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր առողջապահական համակարգում, պետք է որ տեղի չունենար, որովհետև ամեն օր և՛ սովորական մահճակալային, և՛ ռեանիմացիոն տեղերի ավելացում է կատարվում »,-նշեց Փաշինյանը։
Նրա համոզմամբ՝ իր նշած դեպքի մեղավորը ոչ միայն առողջապահական համակարգն է, այլ նաև հարազատները, որոնք դեպքի մասին շատ ուշացումով են հայտնել:
Տոնոյանի տեղեկություններով, թեև Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն լավ ցուցանիշներ ունի անգամ ամենազարգացած երկրների համեմատ, սակայն ՀՀ-ում 10 անգամ ավելի շատ մարդ է վարակվում, քան եվրոպական 1 տասնյակ երկրներում միասին վերցրած՝ օրինակ Իտալիայում, Դանիայում, Չեխիայում և այլն: Նա հիշեցրեց այն դեպքը, երբ ուշ բուժօգնություն ստանալու պատճառով եղել էր մահացության մեկ դեպք, ևս երկու դեպք արձանագրվել էր, քանի որ պացիենտները չէին եղել ռեանիմացիայում:
Վարչապետն ասաց՝ մեկ օրվա վարակվածների տվյալները ճիշտ համեմատություն չեն, որովհետև պատգամավորի նշած շատ երկրներ արդեն դժոխքի միջով անցել են, դժոխքի ամենաթեժ շրջանը հաղթահարել են՝ ունենալով բազմաթիվ մարդկային կորուստներ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ արտակարգ դրության ժամկետն այսօր երկարեցվեց մինչեւ հուլիսի 13-ը, ժամը 17։00-ն և օրենքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստը եթե չառարկի, այն կմնա ուժի մեջ:
Նշենք, որ երեկվա դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15 281 դեպք։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 9 298 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 77 686 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 258 դեպք: Վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 612–ով։
Մանրամասն՝ տեսանյութում․