Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` միանգամից բոլորի հրաժարականը պահանջելը ճիշտ մոտեցում չէ: Այսօր կառավարության շենքի առջև լրագրողների հետ ճեպազրույցում նա, խոսելով ՀՀ գլխավոր դատախազի և Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին, ասաց. «Պետք է բոլոր հարցերին մոտենալ փուլ առ փուլ և հասկանալ, թե ում հրաժարականն ինչի համար ենք պահանջում»:
Խոսելով Մյասնիկյանի արձանի հարակից այգում ծառերի հատման մասին` վարչապետն ասաց. «Ես այգու բարեկարգման նախագծին ծանոթ չեմ, բայց ինչքան հասցրել եմ հետևել մամուլին, գիտեմ, որ հատված ծառերի փոխարեն տնկվելու են նոր ծառեր: Համենայն դեպս, մենք կհետևենք, որ ամեն ինչ այդպես լինի, և ես չեմ կարծում, որ այլ կերպ կարող է լինել»:
Անդրադառնալով կառավարության շենքի մոտ բողոքող քաղաքացիներին` վարչապետն ասաց. «Մարդիկ օգտվում են իրենց` ազատ արտահայտման հնարավորությունից, սակայն պետք է հասկանալ, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանությունը չի կարող գործել: Եթե մենք բոլոր հարցերը միանգամից փորձեինք լուծել, մենք բոլոր հարցերի լուծումը միանգամից կձախողեինք: Հիմա մենք պետք է հերթով, հանդարտ զբաղվենք այդ հարցերով»:
Նշենք, որ, նախքան կառավարության նիստի մեկնարկը, մի քանի տասնյակ քաղաքացիներ էին հավաքվել գործադիրի շենքի առջև` պահանջելով հանդիպում Փաշինյանի հետ: Վարչապետը խոսեց քաղաքացիներից մի քանիսի հետ և վերցրեց իրեն ուղղված նամակները: