կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-12 12:24
Աշխարհ

Microsoft-ը հրաժարվել է ԱՄՆ ոստիկանությանը վաճառել դեմքերի ճանաչման տեխնոլոգիան

Microsoft-ը հրաժարվել է ԱՄՆ ոստիկանությանը վաճառել դեմքերի ճանաչման տեխնոլոգիան

Microsoft ընկերությունը հրաժարվել է ԱՄՆ ոստիկանությանը տրամադրել դեմքերի ճանաչման համար նախատեսված իր ծրագրային ապահովումը. այս մասին հայտնել է ընկերության տնօրեն Բրեդ Սմիթը The Washington Post-ի հետ զրույցում։

Նա նշել է. «Մենք չենք վաճառի դեմքերի ճանաչման տեխնոլոգիան ԱՄՆ ոստիկանությանը, քանի դեռ երկրում չի ընդունվել կարգավորիչ դաշնային օրենք՝ հիմնված մարդու իրավունքների վրա»։ 

Ըստ նրա՝ հետագայում ընկերությունը մտադիր է կարգավորել իր տեխնոլոգիայի կիրառումը՝ իրավապահ մարմիններում դրա չարաշահում թույլ չտալու համար։

Հիշեցնենեք՝ դաժան ձերբակալության ժամանակ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով զանգվածային ցույցերի ֆոնին դեմքերի ճանաչման տեխնոլոգիայով ծրագրերը ոստիկանությանը տրամադրելուց հրաժարվել են նաև IBM-ն ու Amazon-ը։