կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-24 10:32
Տարածաշրջան

Տեխնոլոգիան մարդու դեմ ուղղված զենք է․ Էրդողան

Տեխնոլոգիան մարդու դեմ ուղղված զենք է․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է «Բուղդայ» ֆիլմի շնորհանդեսին, որի ընթացքում ելույթ ունենալիս անդրադարձել է նաև տեխնոլոգիայի բացասական կողմերին։

Ըստ Demokrathaber-ի՝ ֆիլմի մասին իր ելույթից ավելի ժամանակ տեխնոլոգիայի վատաբանմանը տրամադրելով՝ նա հայտարարել է, որ տեխնոլոգիան նաև մարդու դեմ ուղղված զենք է։ «Շրջակա միջավայրին վնասող ցանկացած տեխնոլոգիա, ինչքան էլ դյուրացնի կյանքը, իրականում մարդու դեմ ուղղված զենք է»,- հայտարարել է էրդողանը։

Նշենք, որ երաշտի, սովի, փախստականների և գենետիկական փոփոխությունների մասին պատմող «Բուղդայ» ֆիլմը նկարահանվել է Էրդողանի նստավայրում։