Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել դեռևս չհավատարմագրված բժշկական բուհերում։ Այսօր մեկնարկել է մոնիտորինգային այցը Ավանդական բժշկության համալսարան։
ՈԱԱԿ մասնագետներն այցի շրջանակներում հանդիպում-քննարկումներ են ունեցել Ավանդական բժշկության համալսարանի ռեկտորի, պրոռեկտորների, որակի ապահովման կենտրոնի աշխատակիցների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչների հետ։
Բուհի վարչական ղեկավարությունը ներկայացրել է ուսումնական հաստատության զարգացման տեսլականը և դրա արտացոլումը ռազմավարական ծրագրում, ընթացող և նախատեսվող բարեփոխումները։ Քննարկվել են որակի ապահովման գործընթացները բուհում, դրանցում ներքին և արտաքին շահակիցների ներգրավվածությունը և դերը, մասնագիտության կրթական ծրագրերի (ՄԿԾ) արդիականացման սկզբունքները, աշխատաշուկայի կարիքների՝ ՄԿԾ-ներում արտացոլման մեխանիզմները, գործատուների մասնակցությունը կրթական գործընթացներին, դասախոսական կազմի և ռեսուրսների համապատասխանությունը կրթական ծրագրերի վերջնարդյունքներին, ուսանողի առաջընթացի գնահատման մոտեցումները, ուսանողների բավարարվածությունը դասավանդման մեթոդներից և ուսումնական գործընթացից և այլն։
Անդրադարձ է կատարվել նաև բուհում ինստիտուցիոնալ հավատարմագրման նախապատրաստական աշխատանքներին։
Ավելի վաղ ՈԱԱԿ մասնագետները մշտադիտարկում էին իրականացրել Հայկական բժշկական ինստիտուտում։ Առաջիկայում այցեր տեղի կունենան նաև բժշկական կրթություն մատուցող և դեռևս չհավատարմագրված մյուս բուհեր։
Նպատակն է ծոնթանալ տվյալ բուհերում իրականացվող որակի ապահովման գործընթացներին և անհրաժեշտության դեպքում աջակցել՝ պատրաստվելու ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։
Ներկայում Հայաստանում բժշկական կրթություն մատուցող բուհերից ինստիտուցիոնալ հավատարմագրում ունի միայն Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։