կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-13 18:08
Արցախ

Տեղական իշխանությունների որակը կախված է մեր քաղաքացիների այսօրվա ընտրությունից. Աշոտ Ղուլյան

Տեղական իշխանությունների որակը կախված է մեր քաղաքացիների այսօրվա ընտրությունից. Աշոտ Ղուլյան

Արցախում անցկացվող ՏԻՄ ընտրություններին քվեարկելու համար առավոտյան ժամը 9:30-ին տիկնոջ հետ Ստեփանակերտի թիվ 1/8 ընտրատեղամաս է այցելել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԺ Facebook-ի պաշտոնական էջից: 

«Տեղական իշխանությունների որակը կախված է մեր քաղաքացիների այսօրվա ընտրությունից: Մենք ապրում ենք տարբեր բնակավայրերում, բայց դրանք այնքան են մեզ հարազատ դարձել, որ նրանից, թե ինչպես են լուծվում այդ համայնքների խնդիրները՝ կախված է մեր առօրյան, ապահովությունն ու տրամադրությունը»,- ընտրությունը կատարելուց հետո ասել է ԼՂՀ ԱԺ նախագահը: