կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 18:49
Առանց Կատեգորիա

Համաճարակի ցուցանիշները կայունացման թույլ նախանշաններ են ցույց տալիս. բուժվածների բացառիկ ցուցանիշ ունենք. Փաշինյան

Համաճարակի ցուցանիշները կայունացման թույլ նախանշաններ են ցույց տալիս. բուժվածների բացառիկ ցուցանիշ ունենք. Փաշինյան

Կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները կրկին կայունացման թույլ եւ նախնական նախանշաններ են ցույց տալիս: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, վերջնական չենք կարող ասել, որ իրավիճակը կայունացել է, բայց նախանշաններ կան: Կայունացումը տեղի է ունենում շատ բարձր նշաձողի վրա, երեկ 428 նոր դեպք ենք ունեցել, բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ մեր ջանքերի շնորհիվ այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար:

Ըստ էության հոսպիտալացման կարիք ունեցող մարդկանց խնդիրը ամեն օրվա հետ ավելի փոքրանում է: Եթե կարողանանք պահպանել այս միտումը, կլուծենք հոսպիտալցման խնդիրն ամբողջ ծավալով եւ կանցնենք կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման, ավելի ճիշտ զրոյացման փուլին»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ ակնհայտ է, որ այսօր ՀՀ բնակիչների մեծամասնությունը կրում են դիմակ, հետեւում են կանոններին. «Բայց դեռեւս ցանկալի արդյունք չունենք: Այսօր օրվա առաջին կեսին ոստիկանները 15.00-ի դրությամբ 1800 քաղաքացու տուգանել են դիմակ չկրելու համար: Այս թիվն ասում եմ ցավով, որովհետեւ մեր նպատակը տուգանելը չէ:

Երեկ բացառիկ ցուցանիշ ենք ունեցել բուժվածների մասով՝ 775 բուժված: Ըստ էության, մենք ակտիվ դեպքերի որոշակի նվազում ենք արձանագրել: Ունենք ցավոք սրտի 10 մահ եւ եւս երեք մահ՝ այլ հիվանդություններից»,-ասաց վարչապետը: