|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դանիան վարպետաց դաս ցույց տվեց համաճարակի տնտեսական հետևանքները մեղմելուն ուղղված պետական օժանդակության մասով:
Այնտեղ որոշել են 90%-ով փոխհատուցել աշխատավարձերն ու անշարժ գույքի վարձակալման համար վճարվող վարձավճարները:
Հարկադիր մեկուսացման մեջ գտնվող և իրենց տնտեսական գործունեությունը դադարեցրած ընկերությունները ունեն 2 հիմնական ֆիքսված ծախս. աշխատավարձեր և վարձավճարներ: Եթե այս երկու խնդիրները պետությունը լուծի, ապա ընկերությունները կազատվեն հաստատագրված վճարներից և ճգնաժամի ավարտին պատրաստ կլինեն վերսկսել տնտեսական գործունեությունը՝ առանց լուրջ կորուստների և վնասների:
Իսկ պետության միջոցները կուղղվեն ոչ թե բանկերին, ինչպես անում են Հայաստանում, այլ տնտեսության իրական հատվածին՝ ՄԱՐԴՈՒՆ, որը այդ գումարները կծախսի պետության ներսում՝ պահանելով կայությունն ու ներքին սպառման ծավալները:
Դե իսկ վարձավճարները կպահպանեն անշարժ գույքի շուկան՝ բարձրացնելով դրա գրավչությունը հետճգնաժամային տնտեսական իրավիճակում:
Արդյունքում աշխատատեղերը կպահպանվեն, գործազրկությունը կզսպվի, մարդկանց եկամուտները կպահպանվեն:
Հ.Գ. Այս հարցով «Մեկ Հայաստան» կուսակցությունը վերջերս հայտարարություն էր տարածել՝ առաջարկելով կառավարության ուշադրությունը կենտրոնացնել անշարժ գույքի շուկայի կայունության վրա»: