|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Այսօր՝ հունիսի 10-ին Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը 99 տարեկան կդառնա. այս մասին գրում է Daily Mail-ը
Նշվում է՝ արքայազն Ֆիլիպի ծննդյան 99-ամյակը արտասովոր լուռ կանցնի կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Մարտից ի վեր թագուհին, որն ապրիլի 21-ին նշեց իր 94-ամյակը, իր ամուսնու հետ ապրում է Վինձոր ամրոցում՝ պահպանելով կարանտինը:
Էդինբուրգի դուքսի ծննդյան օրը, ինչպես վերջերս Թագուհու ծննդյան օրը, այս տարի չի նշվի ավանդական հրետանային հրավառությամբ, քանի որ թագավորական զույգը որոշում է կայացրել համավարակի ընթացքում նման արարողություններն անտեղի են։
Հավելվում է՝ արքայազն Ֆիլիպին տոնական ընթրիք է սպասվում Եղիսաբեթ Երկրորդի ընկերակցությամբ, ինչպես նաև շնորհավորանքներ երեխաների, թոռների և ծոռների կողմից՝ տեսակապի միջոցով: