Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հունիսի 8-ի հրամանագրով գեներալ-մայոր Ջալալ Անատոլիի Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ջալալ Անատոլիի Հարությունյանը ծնվել է 1974թ. նոյեմբեր, Ասկերանի շրջան, գ. Բադարա
Կրթություն
1991-1995թթ.սովորել է Արցախի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում: 1999թ. ընդունվել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմահրետանային ակադեմիան, որն ավարտել է կարմիր դիպլոմով:
Աշխատանքային գործունեություն
1992 թ. նոյեմբերի 5-ից ծառայում է ՊԲ-ում:
1992-2018 թթ. ՊԲ տարբեր զորամասերում մի շարք հրամանատարական պաշտոններ` հրետանային հետախուզության պետի օգնական, հրետանային հետախուզության պետ, հրետանային դիվիզիոնի շտաբի պետ, զորամասի ուսումնական ՀԴ հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, միավորման հրետանու պետ, պաշտպանական շրջանի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, միավորման հրամանատար:
2018-2020 թթ. ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:
2020թ. փետրվարի 24-ից ԱՀ պաշտպանության նախարար
2019թ. հուլիսի 8-ին ԱՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Այլ տվյալներ
1992-1994 թթ. մասնակցել է մարտական գործողությունների:
Պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի, «Նելսոն Ստեփանյան», «Անբասիր ծառայություն» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ունի երեք զավակ: