|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատար:
Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախարարության
Հունիսի 14-ին երկրի ղեկավարն այցելել է զորամաս և ստորաբաժանման հրամկազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին:
Բակո Սահակյանը նշել է, որ գնդապետ Հարությունյանն անցել է զինվորական մեծ ուղի, ունի տարբեր ստորաբաժանումների ղեկավարման փորձ, համապատասխան գիտելիքներ և մարդկային որակներ` հույս հայտնելով, որ այս ամենը կնպաստի նրա առջև դրված խնդիրների արդյունավետ կատարմանը:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: