կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-08 20:50
Առանց Կատեգորիա

«Էրեբունի», «Արմենիա» և «Աստղիկ» մասնավոր ԲԿ-ները ներգրավված են COVID-19-ի դեմ պայքարում․ Նիկոլ Փաշինյան

«Էրեբունի», «Արմենիա» և «Աստղիկ» մասնավոր ԲԿ-ները ներգրավված են COVID-19-ի դեմ պայքարում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ մասնավոր բուժհիմնարկներին COVID-19-ի դեմ պայքարին նախապես միանալ չառաջարկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Փաշինյանն ասաց պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։

«Էրեբունի», «Արմենիա» և «Աստղիկ» մասնավոր ԲԿ-ները շատ վաղուց ներգրավված են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում։ Խնդիրն այստեղ հակահամաճարակային կանոնների պահպանման մեջ է, որովհետև կառավարությունը, առողջապահության նախարարությունն այս հարցը դիտարկելիս շատ կարևոր են համարում, որ մյուս առողջապահական հատվածները, բաժինները հնարավորինս մեկուսացված լինեն կորոնավիրուսային բաժիններից, որպեսզի հիվանդների շրջանում վարակը չտարածվի։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային բաժանմունքները համարվում են վարակի տարածման ինտենսիվ աղբյուր»,- ընդգծեց Փաշինյանը։

Անդրադառնալով ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու թիվ 1 կլինիկական հիվանդանոցի հետ կապված գրառմանը՝ վարչապետն ասաց, որ հրապարակումից երեք օր առաջ այդ թեման արդեն լուծված է եղել, և նախարարությունը համապատասխան բուժհաստատության հետ որոշում է կայացրել։ «Առողջապահության նախարարությունը բոլոր բժշկական կենտրոնների հնարավորությունները գույքագրել է և ըստ անհրաժեշտության որոշում է կայացրել։ Երեկվանից բաց հայտարարություն ենք տվել, որին կարող են արձագանքել։ Երբ դրան արձագանքներ լինեն, ըստ այդմ կարող ենք գնահատել իրավիճակը»,- նշեց Փաշինյանը։

Արծրունին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինկական հիվանդանոցում կա հատուկ COVID-բաժանմունք (մեկուսարան), որն ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով դատարկ է և չի գործածվել։