| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  5 տարի առաջ - 2020-06-05 12:09
            5 տարի առաջ - 2020-06-05 12:09  
         
                
            Քեմբրիջի համալսարանի կենսաինֆորմատիկայի մասնագետները, կիրառելով արհեստական ինտելեկտի հնարավորությունները, SARS-CoV-2-ի գենետիկական հաջորդականության մեջ հայտնաբերել են 8 ամինաթթուներից բաղկացած ներդրում, որը նույնական է մարդու կարևորագույն սպիտակուցների մեկի նույն հատվածին: Այն գտնվում է գենոմի հենց այն մասում, որը ենթադրաբար հնարավորություն է տալիս վիրուսին ներթափանցելու մարդու բջջի մեջ. ըստ Yerkir.am-ի` գրում է «Իզվեստիա»-ն:
Հետազոտության հեղինակների խոսքով` այդ ներդրումը եզակի է, նման բան չկա ոչ մի կորոնավիրուսում:
Գերմանիայի Գյոտինգենի համալսարանի գենետիկներից Կոնստանտին Կրուտովսկին թերթին ներկայացրել է SARS-CoV-2-ում մարդու սպիտակուցի մասի հայտնվելու չորս վարկած:
«Անշուշտ, դա կարող է լինել պատահական մուտացիա-ներդրում, սակայն նման բանի հավանականությունը չափազանց փոքր է: Երկրորդ տարբերակը`կորոնավիրուսի միջանկյալ տերն ունի մարդկայինին նման ներդրում, որին հարմարվել է բնական ընտրության և մուտացիաների ընթացքում: Բայց դեռևս այդպիսի տեր չի հայտնաբերվել: Երրորդ` վիրուսը վաղուց է եղել մարդու պոպուլյացիայում, կամ էլ այն աճեցրել են լաբորատոր պայմաններում մարդու բջիջներից: Եվ չորրորդ` այն արհեստականորեն ներդրել են»,- կարծիք է հայտնել գիտնականը: