|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Հրապարակ»-ը գրում է.
«Երեւանցիների սիրելի «Ցումը»՝ Աբովյան փողոցի սկզբնամասում գտնվող «Մանկական աշխարհը», որը պատկանում է Աբրահամյանների ընտանիքին, կրկին սկսել են նորոգել:
Հավանաբար, մի քանի տարուց աշխատանքները կավարտվեն, եւ այն կգործի՝ մրցակցելով «Դալմա գարդեն մոլ» եւ «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնների հետ: Ուշագրավ է, որ այնտեղ արդեն որոշ մեծահարուստներ տարածքներ են գնում՝ վաճառասրահներ ունենալու մտադրությամբ:
Մենք տեղեկացանք, որ այստեղ մոտ 500 քառակուսի մետրանոց տարածք է ձեռք բերել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ ամենայնի, այն մշակութային ցուցասրահ կլինի՝ բիզնես ուղղվածությամբ: Դե, թոշակի գնալ կա, բան կա»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: