|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կորոնավիրուսի պատվաստանյութի հասանելիությունը չպետք է կախված լինի անձի բնակության երկրից. այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինք» (GAVI) գլոբալ դաշինքի վիդեոկոնֆերանսում:
«Պատվաստանյութերը պետք է հասանելի լինեն ամբողջ աշխարհում», - Մերկելի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ նրա, վիրուսը, որը տարածվել է ամբողջ աշխարհում, հնարավոր է հաղթել միայն համագործակցության միջոցով: Նա հավելեց, որ առողջապահության ոլորտում առանցքային դերակատարները պետք է ամրապնդվեն:
Գերմանիայի կանցլերը նաև շեշտել է, որ COVID-19 համաճարակի ժամանակ չպետք է մոռանալ երեխաների այլ հիվանդությունների դեմ պատվաստման մասին, հետևաբար Գերմանիան կշարունակի աջակցել GAVI- ին պատվաստանյութերի դեմ ուղղված աշխատանքներում և առաջիկա հինգ տարիներին կհատկացնի 600 միլիոն եվրո: