|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրիեսուսը նշել է, որ կորոնավիրուսային պատվաստանյութը պետք է հավասարաչափ բաշխվի երկրների միջև, և կոչ է արել խուսափել ազգայնականությունից այս հարցում: Հաղորդում է The Hill-ը:
«Մենք պետք է կանխենք պատվաստանյութի վերաբերյալ ազգայնականությունը: Իրականում ռազմավարական և գլոբալ տեսանկյունից յուրաքանչյուր երկրի շահերից է բխում կիսել անվերջ պահուստը: Ոչ-ոք ապահով չի լինի, քանի դեռ բոլորը ապահով չեն», - ասել է Գեբրիեսոսը:
Նա հավելել է, որ ԱՀԿ-ն աշխատում է պատվաստանյութի հավասարաչափ բաշխման ծրագրի վրա, եթե ապացուցվի պատվաստանյութի՝ արդյունավետ և անվտանգ լինելը: