|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Թուրքիայի իրավապահ մարմինները 118 մարդու համար ձերբակալության որոշում են կայացրել, որոնք կասկածվում են գյուլենականների հետ կապ ունենալու մեջ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Ըստ տեղեկությունների, ձերբակալությունները իրականացվել են Ստամբուլի դատախազության կողմից արձակված ձերբակալման որոշումների հիման վրա: Ձերբակալվել են ընդհանուր առմամբ 42 զինծառայող և ժանդարմերիայի անդամ։ Նրանց ձերբակալության համար հիմք են հանդիսացել նախկինում ձերբակալվածների ցուցմունքները, հեռախոսազանգերի վերլուծությունը։
Ստամբուլի դատախազությունը որոշել է նաև կալանավորել ևս 76 զինծառայողների, ժանդարմների և քաղաքացիական անձանց այն բանից հետո, երբ հայտնաբերվել է, որ նրանք տաքսաֆոններ են օգտագործում՝ Գյուլենի շրջապատի հետ շփվելու համար: Նշվում է, որ դրանցից 74-ը ակտիվ ծառայության մեջ են եղել: