կարևոր
2107 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-06 12:36
Քաղաքական

Օպերացիա՝ ժառանգորդ․ Ավետիք Իշխանյան

Օպերացիա՝ ժառանգորդ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Հետևեցի, պատերազմում զոհված երիտասարդի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի դատական նիստին։ Այն ինչ կատարվեց «Առևանգում» էժանագին բեմադրությունից հետո, կարելի է ենթադրել, որ վարչապետ կոչեցյալը, չբավարարվելով իր ընտանիքի մյուս անդամների քաղաքական գործունեությամբ, ասպարեզ է մտցնում իր հիմնական ժառանգորդին։

Դատարանում, կրտսեր վարչապետը «փայլեց» իր իրավաբանական գիտելիքներով և հանուն ժողովրդավարության, հայտարարեց, որ տիկին Գայանեն մնալով ազատության մեջ , վտանգ կներկայացնի հանրային անվտագությանը։ Դատավորն էլ, արդեն մտածելով, իր սերունդների ապագայի մասին, տիկին Գայանեի համար կալանավորման որոշում կայացրեց։

Փաստորեն, հազարավոր զոհերի պատասխանատու ընտանիքի անդամը, համարում է, որ այդ զոհերից մեկի մոր ազատության մեջ մնալն իրենից վտանգ կներկայացնի․․․իրենց ընտանիքի համար․․․

Ա՛յ, ․․․ոտ, քիթմռութդ ճաշոտ, քո ընտանիքի անդամների ամեն օր, ժամ, րոպե, վայրկյան ազատության մեջ մնալն է վտանգավոր ողջ Հայաստան աշխարհի և հայ ժողովրդի կյանքի համար»։