Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում մահճակալային ֆոնդ ունեցող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի 95 տոկոսը զբաղեցրած է նոր տիպի կորոնավիրուսով վարակված պացիենտներով, իսկ ընդհանուր բաժանմունքում զբաղեցված է 80 տոկոսը։ Մայիսի 29-ին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը։
«Ապրիլի 2-ից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, լինելով բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, վերապրոֆիլավորվել է որպես նոր կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման բժշկական կենտրոն։ Այսօր համարվում է իր մահճակալային ֆոնդով ամենամեծը Հայաստանի Հանրապետությունում։ Մոտ 500 մահճակալ, որոնցից 80 մահճակալը վերակենդանացման բաժանմունքում է, 420-ը՝ ընդհանուր բաժանմունքներում։ Այսօր 95 տոկոսով զբաղեցրած են վերակենդանացման բաժանմունքները, և մոտ 80 տոկոսով՝ ընդհանուր բաժանմունքները»,- ասաց Հովակիմյանը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով՝ մինչ այժմ բժշկական կենտրոնն ընդունել է նոր կորոնավիրուսով վարակված 1470 պացիենտի, որոնցից 450-ը եղել են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։
«Ընդ որում, ծանր պացիենտները կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքի ծառայությունների, որը ամենասուղն է այս օրերի համար։ Օգտվելով առիթից՝ պետք է խնդրեմ մեր հայրենակիցներին պահպանել պարետատան կողմից բոլոր սահմանված կանոնները, որովհետև վերջին օրերին հաշվի առնելով վարակի առանձնահատկությունը, փոխանցման մեխանիզմները, ավելացել են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը։ Նման հորդորը գալիս է այն նպատակով, որ մեր առողջապահական համակարգումչլինի կոլապս և առողջապահության համակարգի աշխատակիցները, որոնք օր ու գիշեր կռվում են վարակի դեմ, կարողանան ամբողջ ծավալով մատուցել բուժծառայություն մեր բոլոր հայրենակիցներին»,- եզրափակեց Հովակիմյանը։