կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-28 17:59
Քաղաքական

ՍԴ-ի հարցը ոչ նախկինում, ոչ հիմա օրհասական չէ. Կարեն Սիմոնյան

«Հանրաքվեի չեղարկման հարցը կապված է ոչ թե արտակարգ դրության, համավարկի հետ կապված իրավիճակով, այլ առաջին հերթին այն պատճառով, որ հնարավոր է՝ հանրաքեով  չհավաքվեն անհրաժեշտ քանակի ձայներ, որը պետք էր հաղթելու համար»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով օրենսդրական այն նախագծին, որով  հնարավորություն  կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել  հանրաքվեն:

Պատգամավորի խոսքով՝ որքան էլ իշխանությունը պնդի, որ կարող է ժամը մեկ հանրաքվե անել, նրանք կարող են անել ու ժամը մեկ պարտվել։ Իշխանությունները պարտվել չեն սիրում, դրա համար են որոշել հետաձգել ու ընտրել են այս ճանապարհը։ 

«Փոփոխություններ մեզ պետք են, պետք է հանրաքվեով փոփոխություն, բայց դրանք պիտի լինեն ավելի լայնածավալ և հիմնովին: ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի օրհասականությունը չեմ հասկանում, քանի որ եթե նման իրավիճակ իսկապես լիներ, դեռևս փետրվարին ԱԺ-ն որոշում կկայացներ, որպեսզի հենց խորհրդարանում անցկացներ ՍԴ-ի հետ կապված այդ փոփոխությունը, և չէր գնա հանրաքվեի։  Իրենք ընտրեցին հանրաքվեի ճանապարհը, որը պետք է լիներ 50 օր անց։ Այսինքն՝ երկար քարոզարշավ, որից հետո պետք է լիներ հանրաքվե։ Հետևաբար, ես ենթադրում եմ, որ ոչ այն ժամանակ, ոչ հիմա խնդիրն օրհասկասական չէ, քանի որ եթե մի բան օրհասական է, լուծում են տվյալ պահին»,-նշում է պատգամավորը։

Անդրադառնալով ԼՀԿ-ի դիրքորոշմանը, Սիմոնյանն ասաց.

«Գործողությունները պետք է ընդհանուր փոփոխությունների տրամաբանությունների մեջ կատարել, ՍԴ-ի այս թնջուկը փորձել այդ ճանապարհով լուծել։ Խնդիրն այն է, որ կարելի էր ավելի մեծ ծավալով բարեփոխումների շրջանակներում այս հարցը լուծել, դարձնել ոչ թե Սահմանադրական դատարանի դատավորների հարց, այլ ընդհանուր սահմանադրական բարեփոխումների օրակարգում որպես մի փոքր հատված։ Ի սկզբանե դա ենք ասել, որ ընդհանուր փոփոխություններ, իհարկե,  ենթադրվում է։ Տրամաբանական է, որ հեղափոխությունից հետո սահմանադրությունում լինեն փոփոխություններ։ Մենք դրան ենք  կողմանկից, որպեսզի ավելի լայն, ծավալուն ու հիմնավոր փոփոխություններ լինեն, որոնք կազդեն հասարակության յուրաքանչյուր անդամի կյանքի վրա։  Սահմանադրական դատարանի դատավորների փոփոխություններն իմ կարծիքով այն ազդեցությունը չի ունենալու, ինչ-որ կունենար, եթե Սամանադրությունը փոխվեր։ Ինչ-որ ազդեցություն, այո, կունենա, ինչ-որ խնդիրներ կարող են լուծվել։ Բայց կարծում եմ, այս պահին ավելի կարևոր է, որ փոփոխություն ու վեթթինգ լինի Առաջին ատյանի դատարանում, քանի որ քաղաքացին առաջին հերթին առնչվում է Առաջին ատյանի դատարանի հետ։ Փոփոխությունները պետք է սկսել բուրգի հիմքից»։ 

Մանրամասները՝ տեսանյութում․