Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանարպետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակեց իր հրամանագիրը, որով Լևոն Մնացականյանին ազատեց Արցախի Ոստիկանության պետի պաշտոնից և Ոստիկանության պետ նշանակեց Աշոտ Հակոբջանյանին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Մեկ այլ հրամանով նա Աշոտ Հակոբջանյանին շնորհեց ոստիկանության գեներալ-մայորի կոչում։
Լևոն Մնացականյանի հետ առաջիկա աշխատանքը, ասաց, կքննարկեն։
Լևոն Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության համակարգի աշխատողներին համատեղ աշխատանքի համար։ Ասաց, եթե անգամ ոստիկանությունը հարկադրանք է կիրառել իր պաշտոնավարման տարիներին, դա եղել է համաչափ և նպատակային, ոստիկանության համակարգը որևէ կերպ սահմանափակված չի եղել։ Լևոն Մնացականյանը նշեց, որ Ոստիկանությունը իր համար եղել է մի նոր միջավայր, որի հետ աշխատանքը շարունակելու է։
Նա շնորհավորեց նոր ոստիկանապետին բարդ ժամանակներում պաշտոնն ստանձնելու առիթով ու հաջողություն մաղթեց։
Աշոտ Հակոբջանյանը շնորհակալություն հայտնեց Արցախի նախագահին բարձր վստահության համար և վստահեցրեց, որ ամեն ինչ կանի դա արդարացնելու համար։
Նոր ոստիկանապետը կարդաց իր առաջին հրամանը, որով մեդալով պարգևատրեց նախորդ ոստիկանապետին՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին։
Մանրամասն՝ տեսանյութում․