|
Փոխարժեքներ
02 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Մայիսի 26-ին Նոր Զելանդիայի հարավ-արեւմտյան ափին 5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ էպիկենտրոնը գտնվում էր Լեւին քաղաքից 30 կմ հեռավորության վրա, որում մոտ 20 հազար մարդ է ապրում: Օջախը գտնվում էր 33 կմ խորության վրա։
Հիշեցնենք՝ սա արդեն երկրորդ երկրաշարժն է մեկ շաբաթվա ընթացքում: Նախորդը՝ 5.9 բալ ուժգնություն, տեղի էր ունեցել մայիսի 25-ի առավոտյան: Էպիկենտրոնը գտնվում էր մոտավորապես նույն կետում: Ստորգետնյա ցնցումները խուճապ էին առաջացրել Ուելինգթոն քաղաքում (մայրաքաղաք). գրասենյակներում եւ տներում մարդիկ թաքնվել էին սեղանների տակ:
Նոր Զելանդիան սեյսմապես ակտիվ գոտում է գտնվում: 2010 եւ 2011 թվականներին երկու խոշոր երկրաշարժ ավերել էր հարավային Քրայսթչերչ կղզին, մահացել էր 185 մարդ: