Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ մայիսի 26-ին, Վրաստանը նշում է Անկախության օրը. այս մասին հայտնում է 1tv․ge-ն։
Ազգային խորհրդի որոշմամբ՝ 1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանը հռչակվել է անկախ հանրապետություն: Հանրապետության նախագահ է ընտրվել Նոե Ժորդանիան: 1918 թվականի մայիսի 26-ին ընդունել են «Վրաստանի պետական անկախության մասին» արձանագրությունը:
Կայքի հավաստմամբ՝ «Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը, որի անկախությունը ճանաչել էին Եվրոպայի առաջատար երկրները, դադարել է գոյություն ունենալ Խորհրդային Ռուսաստանի կողմից իրականացված բռնազավթումից հետո: Վրաստանին հաջողվել է անկախությունը վերականգնել 70 տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին»։
Այս տարի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Վրաստանի Անկախության օրվան նվիրված մասշտաբային միջոցառումներ չեն անցկացվի, սակայն մայիսի 26-ը տոնական միջոցառմամբ կնշվի պաշտպանության ուժերի բոլոր հետևակային բրիգադներում: Գլխավոր միջոցառումը կանցկացվի Վազիանիի 4-րդ մեխանիզացված բրիգադի հրապարակում:
Պաշտոնական միջոցառման մեկնարկից առաջ Վրաստանի իշխանության ներկայացուցիչները կհարգեբ Վրաստանի անկախության և տարածքային ամբողջականության համար պայքարում զոհված հերոսների հիշատակը։
Ելույթ կունենան Վրաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահը և պաշտպանության նախարարը, որից հետո տեղի կունենա զինծառայողների պարգևատրման արարողություն:
ՀՀ-Վրաստան երկկողմ հարաբերություններ
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 17-ին:
Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993թ. հուլիսից:
2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Հայաստանի և Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմինների համագործակցության և օրենսդրության ներդաշնակեցման նպատակով ձևավորված է միջխորհրդարանական բարեկամական խումբ:
Տնտեսական համագործակցության խորացման նպատակով գործում է ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, որի վերջին նիստը տեղի է ունեցել 2019թ. հունիսի 26-27-ին Երևանում:
Հայաստանի և Վրաստանի միջև գործում է նաև հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով:
2013թ. աշնանը ձևավորվել է հայ-վրացական առևտրատնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որի նիստերը գումարվել են 2014թ. մարտին և դեկտեմբերին։