Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Կապանում բողոքի ակցիա էր տեղի ունեցել: Պատճառն այն էր, որ չորս քաղաքացի բերման էր ենթարկվել Ոստիկանության Կապանի բաժին: Վերջիններս հայտնել էին, որ ոստիկանությունում բռնության են ենթարկվել։ Ի պաշտպանություն նրանց հավաքված քաղաքացիները պահանջում էին ազատ արձակել ձերբակալվածներին։