կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-25 09:32
Աշխարհ

Ավստրիայի նախագահը խախտել է կարանտինը. նա մինչև ուշ երեկո ռեստորանում է եղել

Ավստրիայի նախագահը խախտել է կարանտինը. նա մինչև ուշ երեկո ռեստորանում է եղել

Ավստրիայի ոստիկանությունը տեսել է երկրի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին ռեստորանում պաշտոնապես թույլատրված ժամից հետո. այս մասին գրում է DW-ը։

Նշվում է՝ կիրակի երկրի նախագահը գտնվել է ռեստորանում իր տիկնոջ հետ եւ, իր իսկ խոսքով, «տարվել է խոսակցությամբ եւ չի նկատել, թե ինչպես է անցել ժամանակը»։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսային համավարակի ֆոնին ընդունված սահմանափակումների պատճառով Ավստրիայում ռեստորանները, ակումբներն ու սրճարանները պետք է փակվեն ոչ ուշ, քան 23:00-ը։ Այցելուներին թույլատրվում է շարունակել նստել սեղանների շուրջ նաեւ ավելի ուշ, սակայն մատուցողներին արգելվում է նրանց սպասարկել։

Երբ ոստիկանությունը մուտք է գործել Վիենայի կենտրոնում գտնվող «Sole» իտալական ռեստորան, նախագահի սեղանին դրված են եղել ըմպելիքներ։ Հենց դա է գնահատվել որպես խախտում, որի համար քաղաքական գործիչը ներողություն է խնդրել։

Քաղաքական գործչի համար միջադեպը կանցնի անհետեւանք, իսկ ռեստորանի սեփականատիրոջը վատագույն դեպքում սպառնում է տուգանք 30 000 եվրոյի չափով։