|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մինչև հուլիսի 20-ը Ադրբեջանի մի շարք քաղաքներում և շրջաններում ներդրված խստացված կարանտինի ռեժիմը կերկարաձգվի ևս երկու շաբաթով: Այս մասին հայտարարել է Նախարարների կաբինետում գործող Օպերատիվ շտաբի անդամ Շահմար Մովսումովը՝ Ադրբեջանի պետական հեռուստատեսության (AzTV) եթերում:
«Ցավով պետք է նշեմ, որ Օպերատիվ շտաբում տեղի ունեցած բազմաթիվ քննարկումներից հետո որոշ որոշումներ են կայացվել երկարաձգելու կարանտին ռեժիմը: Կարանտինի ռեժիմը կերկարաձգվի ևս երկու շաբաթ: Մենք դա պետք է անենք», - ասել է Մովսումովը:
Նախարարների կաբինետի որոշմամբ՝ մինչև հուլիսի 20-ը, ժամը 06: 00-ն ընկած ժամանակահատվածում, խիստ ռեժիմ է մտցվել երկրի խոշոր քաղաքներում։