Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոգեբաններն ուսումնասիրել են, թե ինչպես են մարդիկ հաղթահարում կորոնաճգնաժամը: Երկու տիպի վարքագիծ նրանց մտահոգությունն է առաջացրել. ըստ yerkir.am-ի` գրում է Der Spiegel-ը:
«Եթե համավարակի սկզբնական շրջանում գերիշխում էին վախերը, անվստահությունն ու անզորության զգացումը, ապա ներկայումս տարածված են ֆրուստրացիան և անհամբերությունը: Բազմաթիվ մարդիկ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կանոններն այլևս չեն կատարում»,- գրում է գերմանական պարբերականը:
Բերտելսմանի հիմնադրամի պատվերով Ռոյնհոլդի ինստիտուտի հետազոտողները մանրամասն հարցազրույցներ են վարել են 25-59 տարեկան 135 մարդու հետ: Ընդհանուր առմամբ, հետազոտողները տարբերակում են ճգնաժամի հաղթահարման երկու փուլ: Համավարակի սկզբում շատ մարդիկ փորձում են հաղթահարել անզորության զգացումն ակտիվ գործողություններով: Ամենավառ օրինակը խանութներից ապրանքներ գնելն է, որի արդյունքում Գերմանիայում սրբեցին-տարան մակարոնեղենը և զուգարանի թուղթը: Նաև հիգիենայի կանոններին հետևելն է շատերին օգնել ինչ-որ չափով վերահսկել իրավիճակը:
Սակայն երկրորդ փուլում մարդկանց մեծ մասին պարզ դարձավ, որ, չնայած իրենց գործողություններին, չի հաջողվի փախչել համավարակից: Դա կրկին առաջ բերեց անզորության զգացում, որին արդեն սկսեցին պատասխանել բողոքով: Դրան են վերաբերում, օրինակ, սահմանափակումները թուլացնելու կոչերը և դրանց նպատակահարմարության վերաբերյալ հարցերը:
Որոշ մարդկանց վարքագիծն այդ երկու փուլում, գիտնականների կարծիքով, հինգ տիպի է: Բոլոր տիպերն էլ ի վիճակի են կիրառել իրենց ուժեղ կողմերը, որպեսզի նպաստեն հասարկության կողմից ընթացիկ հիմնախնդիրների հաղթահարմանը: Սակայն դրանցից երկուսը, ըստ հետազոտողների, կարող են ուժեղացնել ճգնաժամը, քանի որ զգացմունքային են և բևեռացնում են հասարակությունը:
Տիպ 1` ճգնաժամային մենեջեր
Ճգնաժամային մենեջերները օգնականներ են ու հովանավորներ, ոմանք օգնում են աղքատներին, ռիսկի խմբերի համար մթերք գնում, դիմակներ կարում, անօթևանների համար օգնություն փաթեթավորում կամ գումարներ նվիրաբերում: Այդ տիպին պատկանող մարդիկ հաճախ հավատում են պետության ունակություններին և համոզված են, որ ամեն ինչ բարեհաջող է ավարտվելու:
Տիպ 2`կրեատիվ մարդիկ, որոնք միավորում են մյուսներին
Սպորտային մրցումներ նկուղում կամ երաժշտական միջոցառումներ համացանցում… Այս տիպին պատկանող մարդիկ արագ համարվում են ճգնաժամային իրավիճակին և դրանում դրական կողմեր տեսնում: Թեև այդ տիպն իր կրեատիվ էնտուզիազմով կարող է վարակել մնացածին և լավ տրամադրություն առաջացնել, քիչ բան է անում ճգնաժամի լուծման համար:
Տիպ 3` ակտիվ լավատեսներ
Նրանք առավելագույն երկար ժամանակ հրաժարվում են ընդունել համավարակի հետևանքները: Գիտնականների կարծիքով` ակտիվ լավատեսները նախևառաջ հետաքրքրված են իրենց առօրյա կյանքի ու աշխատանքի պահպանմամբ: Նրանք դժվար են տանում անգործությունը և կիրառում են ոգևորիչ կարգախոսներ` նույնիսկ ապագայի համար համավարակի հետևանքները դրական համարելով:
Տիպ 4` տագնապող մարդիկ, որոնց պաշտպանություն են փնտրում
Նրանք առաջնորդվում են վախով, ամեն ինչին քննադատաբար են նայում և անզորությամբ տարբեր ռազմավարություններ փորձում: Մանրազննին որոնում են տեղեկություններ, ի դեպ` ոչ միայն լուրջ աղբյուրներում: Դրականն այն է, որ նրանց շնորհիվ շրջապատի մարդիկ ավելի զգոն են դառնում: Սակայն հետազոտողները խնդիր են տեսնում այն բանում, որ այդ տիպի մարդիկ, խուճապի մատնված, կարող են հետևել բացարձակապես ոչ խելամիտ խորհուրդների ու ֆեյքային տեղեկությունների:
Տիպ 5` ինքնագլուխ ակտիվիստներ
Ըստ հետազոտղոների` այդ մարդիկ իրենց համար անվտանգության զգացում են ստեղծում` վճռականորեն պաշտպանելով ինչ-որ կարծիք կամ հերքելով մյուսների դիրքորոշումները: Նրանք հաճախ համարում են, որ ավելի լավ են հասկանում իրավիճակը, քան քաղաքական որոշումներ կայացնողները: Նրանք ընտրում են տեղեկատվությունն իրենց համար նախընտրելի աղբյուրներից և հաճույքով ներկայացնում այլ մարդկանց, թե, իրենց կարծիքով, ինչն է ճիշտ, ինչը` սխալ:
Վարքագծի հենց այս տիպի մարդկանց են գիտնականները համարում հասարակության բևեռացման պատասխանատու: Կտրուկ մտածողության ու սեփական գաղափարներն անզիջում պաշտպանելու հակումը, ըստ նրանց, հանգեցնում են հասարակության պառակտման: Դա հատկապես խնդրահարույց է, երբ նրանք հավատում են դավադրությունների տեսությունների ու տարածում են դրանք:
«Թեև հետազոտողների կողմից առանձնացված վարքագծային տիպերը ընդամենը ընդհանուր գծերով են բնութագրում մարդկանց անհատական ռեակցիաները, դրանք կարող են օգնել ավելի լավ հասկանալ կոնֆլիկտների նոր հասարակական գծերը»,- նշում է գերմանական պարբերականը: