կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-18 17:48
Առանց Կատեգորիա

Ինչպե՞ս ենք հաղթահարում հարազատի կորստից հետո եկող մենությունը

Ինչպե՞ս ենք հաղթահարում հարազատի կորստից հետո եկող մենությունը

Ի՞նչ ենք զգում հարազատին կորցնելուց հետո. ահա, այս հարցի պատասխանն էլ փորձել է տալ իր ֆիլմով վիացի կինոռեժիսոր Մարգո Զուբաշվիլին: Վերջինիս «Դինոզավրեր» ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում:

Լրագրողների հետ զրույցում ռեժիսորը նշեց, որ ֆիլմը ներկայացնում է հերոսի մեկ օրը, երբ վերջինս տուն է վերադառնում մոր թաղումից հետո, և հայտնվում մենակության մեջ:

«Ուզում էի ներկայացնել, թե ինչպես են մարդիկ հաղթահարում այդ մենակությունը, ինչպես են լցնում դատարկությունը: Ֆիլմը նկարահանվել է Հին Թիֆլիսի հին տներից մեկում, որտեղ տեսախցիկն ուղղակի տեղադրել էինք և չէինք տեղաշարժում` կարծես ժամանակը կանգ էր առել` ինչպես հերոսի կյանքում»,-ասում է Զուբաշվիլին:

Թե ինչու է ֆիլմն անվանել «Դինոզավրեր» հարցին ռեժիսորը պատասխանեց, որ հերոսը մոր մահից հետո կորցնում է իր անցյալը, ապագա էլ կարծես թե չունի և նա մենակ է մնում իր հին տանը, դրա համար էլ ֆիլմն այդպես է անվանել:

Զուբաշվիլին նշեց նաև, որ ֆիլմն իր դիպլոմային աշխատանքն է, իսկ «Ոսկե ծիրանը»` առաջին միջազգային փառատոնը, որին մասնակցում է: