Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության նախարարի տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանի և Արմեն Հովհաննիսյանի մասնակցությամբ դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի 2021 թվականի ամփոփիչ նիստը, որը կազմակերպվել էր Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ իրականացվող «Բռնության կանխարգելման միջոլորտային ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների զարգացում՝ հիմնված երեխայազգայուն և գենդերային զգայուն մոտեցումների վրա» ծրագրի շրջանակում:
Նախարարությունից հայտնում են, որ նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանն, իր խոսքում կարևորելով Խորհրդի գործունեությունը, շնորհավորել է Խորհրդի անդամներին «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի, ընտանեկան բռնության գործերով քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների վերապատրաստում» դասընթացի հաջող իրագործման կապակցությամբ՝ նշելով այն որպես առաջընթաց և ընդգծելով, որ Անչափահասների արդարադատության խորհրդի հետագա գործողությունները ևս պետք է լինեն նպատակային և արդյունավետ:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն իր հերթին շնորհավորել է հոգեբանների վերապատրաստման կապակցությամբ և նշել, որ սա ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Անչափահասների արդարադատության խորհրդի համագործակցության սկիզբն է:
Հաջորդիվ, Արդարատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը Խորհրդի անդամաներին ներկայացրել է Վերջ երեխաների նկատմամբ բռնության (End Violence Against Children the Global Parntnership) միջազգային ցանցին Հայաստանի՝ որպես ուղենիշ երկրի ներկայացվելիք հայտարարարության հիմնական կետերը:
Նիստի ընթացքում ելույթներ են ունեցել նաև Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Արտակ Ղուլյանը, ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Երեխայի իրավունքների պաշտպանույան բաժնի պետ Իվետա Շահբազյանը:
Հանդիպման ավարտին «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի, ընտանեկան բռնության գործերով քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների վերապատրաստում» դասընթացի մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: