Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի կողմից ավտոբուս վարելու տեսանյութն էժանագին ինքնագովազդ լինելուց զատ նաև նրան վարչական պատասխանատվության ենթարկելու հիմք է։
Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով: Նույն հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի։ Այս պայմաններում հարց է առաջանում՝ արդյո՞ք Տիգրան Ավինյանը կարող էր վարել ավտոբուս, ունի նար արդյո՞ք տվյալ կարգի տրանստպորտային միջոց վարելու իրավունք, եթե ոչ, ապա ինչու են իրավապահներն աչք փակում։
«Փաստինֆո»-ն ՀՀ ոստիկանությունից փորձեց ճշտել, թե արդյոք իրականացրել են իրենց անմիջական գործառույթները ու վարչական վարույթ հարուցել են Երեւանի քաղապետի՝ քպական թեկնածու Տիգրան Ավինյանի նկատմամբ՝ վարչական զանցանքի համար, սակայն պարզվեց գործ ունենք ոչ միայն Ավինյանի կողմից պրիմիտիվ PR-ի հետ, այլ նաեւ՝ քաղաքական կոռուպցիայի դրսեւորման, քանզի ոստիկանությունը հրաժարվում է իր ձեռնարկած միջոցառումների վերաբերյալ հարցերին պատասխանել։ Մեր բանավոր հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից առաջարկել են դիմել գրավոր։
Արձանագրենք, որ ոստիկանության լրատվական ծառայությունը որպես կանոն բանավոր հարցումների հիման վրա տեղեկատվություն տրամադրում է, թե քրեական գործերի, եւ թե վարչական իրավախախտումներով բերման ենթարկելու դեպքերի մասին՝ հատկապես, երբ խոսքը գնում է ընդդիմության մասին։ Տարբերակված այս մոտեցումը վկայում է, որ ոստիկանությունն ուղղակի ասելիք չունի ու ժամանակ է ձգում՝ կողմնորոշվելու՝ ձեռնարկեն քայլեր, թե շարունակեն անգործությունը, ու ինչ պատճառաբանություն բերեն՝ անգործությունը քողարկելու համար։ Այլ խոսքով՝ ոստիկանությունը կաշկանդված է գործող իշխանության՝ քաղաքապետի թեկնածուի անով պայմանավորված, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ կրկին քաղաքական կոռուպցիայի դրսեւորում։
Աղբյուր` Փաստինֆո: