Փոխարժեքներ
20 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.81 |
EUR | ⚊ | € 441.42 |
RUB | ⚊ | ₽ 4.9089 |
GBP | ⚊ | £ 516.03 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Այսօր՝ մայիսի 14-ին, տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը. օրակարգում ընդգրկված է 37 հարց, որից 31-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու եւ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման ու շահառուներին գումարի տրամադրման կարգը հաստատելու մասին,
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` հանրության գերակա շահ ճանաչելու մասին,
- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՆԱՆՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին եւ այլ հարցեր:
Գործադիրի նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.