Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխող ուժի կադրային քաղաքականության, ուժային կառույցների ղեկավարների փոփոխության այլ ներքաղաքական հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմենուհի Կյուրեղյանի հետ:
- Տիկին Կյուրղեղյան, ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հրաժարականի դիմում գրեց, ապա վարչապետը պաշտոնից հեռացրեց ԱԱԾ տնօրեն Էդվարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին և Գլխավոր շտաբի պետ Արթուր Դավթյանին: Ի՞նչ է կատարվում իշխող ուժում:
- Իշխանական ուժը ձևավորվեց որպես առանձին ֆիզիկական անձանց թվաբանական գումար, իսկ գումարելի դառնալու միակ պայմանն իրենց քայլարածներից կամ նրանց ԽԾԲ շրջանակներից լինելն էր (աշխատում է «պոլի փայտ լինի, մերը լինի» ՀՀՇ բանաձևը): Նրանք միավորվեցին առանց որոշակի գաղափարական հենքի, որոշակի ծրագրային սկզբունքների: Այդ թիմում շատ-շատերը միայն հետո հասկացան, որ չեն կարող սեփական կարծիք ունենալ, իրավունք չունեն հակառակվել նորին մեծություն իրենց վարչապետին: Եվ բնական էր, որ նման թիմը պետք է ճաքեր տար, նման թիմում անընդհատ տարաձայնություններ կարող էին ծնվել և, հետևաբար նաև, որոշակի պաշտոնական դիրքերից հրաժարումներ կամ հեռացումներ պետք է լինեին: Իշխող ուժը վաղուց արդեն մեկ միասնական թիմ չէ, ինչքան էլ փորձեն հակառակը պնդել: Թեև, ի սկզբանե, գաղափարական թիմ չեն էլ եղել:
- Թվում է՝ առաջին հեռացողը պետք է առողջապահության նախարարը լիներ, շատերը հենց նրա հրաժարականն էլ պահանջում են, սակայն նա մնում է պաշտոնում, մյուսները՝ ոչ: Եթե հարսանիքի համար վարչապետը պատասխանատու անձանց է պատժում՝ աշխատանքից հեռացնելով, ապա արդյո՞ք առաջին մեղաավորը պարետը չէ:
- Անկեղծ ասած, ինձ չի թվում, որ հարսանիքն էր իրական պատճառը՝ պատասխանատու անձին պաշտոնից ազատելու համար: Դա ավելի շուտ առիթ էր, իսկ իրական պատճառը մի գուցե ուժային կառույցներում հլու հնազանդ պաշտոնյաներ ունենալն է կամ որևէ մեկին քավության նոխազ դարձնելը:
Ինչ մնում է առողջապահության նախարարի պաշտոնում մնալուն կամ պարետին առաջին մեղավոր ճանաչելուն, ապա ասեմ, որ դա կնշանակեր ընդունել, որ իրենք հակահամաճարակային պայքարում պարտվել են և այն էլ իրենց մեղքի մեծ, ամբողջական բաժնով: Բացի այդ, նախարարին կամ պարետին համապատասխան պատասխանատու դիրքերից հեռացնելը ենթադրում է երկրում հակահամաճարակային քաղաքականության մանրամասների փոխանցում մեկ այլ անձի, որը մի գուցե անցանկալի է և նույնիսկ վտանգավոր իրենց համար, ինչու չէ, հենց վարչապետի համար, որովհետև ես բացառում եմ այդ ոլորտում որևէ քայլի իրականացում առանց վարչապետի իմացության և անմիջական համաձայնության: Առողջապահական համակարգի պատասխանատուի ներողությունը ապացուցում է, որ իրենք էլ են ընդունում, որ տանուլ են տվել մի ամբողջ երկրի կյանք արժեցող պատերազմ: Ներողությունն, իհարկե, անհրաժեշտ է, բայց ոչ երբեք բավարար:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: