|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Լեհաստանի «Օրենք և արդարություն» իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հայտարարություն է տարածել առ այն, որ Լեհաստանի նախագահական ընտրությունները մայիսի 10-ին չեն կայանա. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Լեհական մամուլի գործակալության տարածած հայտարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ՝ ըստ Կաչինսկու եւ նրա կոալիցիոն գործընկեր՝ «Համաձայնություն» քաղաքական միավորման առաջնորդ Յարոսլավ Գովինի ծրագրի՝ մայիսի 10-ից հետո երկրի Գերագույն դատարանը ընտրությունները չկայացած կհայտարարի:
«Սեյմի խոսնակը կհայտարարի նոր նախագահական ընտրությունների մասին առաջին հնարավոր ժամկետում»,- ասված է տեքստում:
Ավելի վաղ Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Տոմաշ Գրոդսկին երկրի իշխանություններին կոչ էր արել նախագահական ընտրությունները տեղափոխել COVID-19 կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի Սենատը մերժել էր այն օրինագիծը, ըստ որի՝ Լեհաստանում նախագահական ընտրությունները փոստային եղանակով պետք է անցկացվեին։