կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-16 10:45
Քաղաքական

Գալուստ Սահակյանի խոստացած խորհրդարանական լսումները չեն կայանա

Գալուստ Սահակյանի խոստացած խորհրդարանական լսումները չեն կայանա

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօրվանից ԱԺ պատգամավորները պաշտոնապես մեկնում են արձակուրդ, իսկ ԱԺ աշնանային նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 8-ին։ Սա նշանակում է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ ռեժիմով լսումները տեղի չեն ունենա։ Լսումները նախատեսված էին այս շաբաթվա սկզբին՝ Աստանայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների եւ հայ-ադրբեջանական շփման գծում աճող լարվածության թեմայով։ Խորհրդարանում սպասում էին, որ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը ՀՀ վերադառնա եւ որոշակի պարզաբանումներ տա ԱԺ համապատասխան հանձնաժողովներին։ Նալբանդյանը, սակայն, Սերժ Սարգսյանի հետ Լատինական Ամերիկա կատարած այցից հետո մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցին նվիրված զորահանդեսին։ Փաստորեն, վերոնշյալ հրատապ թեմայով ոչ ԱԺ նախագահ Գ. Սահակյանի խոստացած լսումները տեղի ունեցան, ոչ էլ փակ քննարկում անցկացվեց»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում