|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հինգ աչք» հետախուզական միությունը չունի ապացույցներ այն թեորիայի վերաբերյալ, որ կորոնավիրուսը ստեղծվել է չինական Ուհան քաղաքի գիտահետազոտական լաբորատորիայում. այս մասին հայտնում է բրիտանական The Guardian-ը։
Բրիտանական պարբերականն ընդգծում է, որ ավտրալական The Daily Telegraph թերթի հրապարակած զեկույցը ոչ մի կապ չունի 5 երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի և Նոր Զելանդիայի հատուկ ծառայությունների հետ։
Պարբերականը նշում է, որ զեկույցում հիշատակվող իրադարձությունների հավանական տարբերակը արտահայտում է միայն ամերիկյան կառավարության տեսակետը։ Դոնալդ Թրամփն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն ոչ մեկ անգամ հայտարարել են, որ ԱՄՆ հատուկ ծառայություններն ունեն անհերքելի ապացույցներ, որ Չինաստանն է ստեղծել վարակը, որից հետո ամեն բան արել է, որպեսզի գաղտնի պահի այդ տեղեկությունը։ «Հինգ աչք»-ի մյուս անդամ երկների հատուկ ծառայությունները, ըստ Guardian-ի, հակված են համարելու, որ Չինաստանն իրոք կարող էր ինչ-որ տեղեկություն փորձել գաղտնի պահել, սակայն կորոնավիրուսի ստեղծման վերաբերյալ ոչ մի ապացույց չունեն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռ ոչ մի ապացույց չեն ներկայացրել, իսկ Թրամփի և Պոմպեոյի հայտարարությունները կազմակերպությունը «վիճելի» են համարում։