|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ ամբողջ աշխարհի հավատացյալները մայիսի 14-ին կարող են աղոթել կորոնավիրուսից ազատվելու համար:
Ինչպես հաղորդում է korrespondent.net կայքը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը քարոզի ժամանակ կոչ է արել գիտական ողջ հանրությանը՝ որքան հնարավոր է շուտ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ գտնել:
«Մենք ամբողջ աշխարհում մարդկանց հրավիրում ենք դիմել Աստծուն՝ աղոթելով և ներում հայցելով, ծոմ պահելով և բարի գործեր կատարելով՝ համապատասխան մեր կրոնին, մեր հավատամքին և ուսմունքին, որպեսզի Նա վերջ դնի այս համավարակին, ազատի մեզ ներկայիս տառապանքից, օգնի գիտնականներին դրա դեմ դեղամիջոց գտնել, որպեսզի ազատի աշխարհն այս լուրջ վիրուսի տարածման սանիտարական, տնտեսական և հումանիտար հետևանքներից»,- ասվում է հայրապետի ուղերձում։
Հռոմի պապը նաև կոչ է արել բոլոր գիտնականներին մեծ ջանքեր ներդնել հնարավորինս արագ COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստանալու համար։ Նա ընդգծել է նաև, որ «այդ ջանքերը պետք է անշահախնդիր լինեն, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա բուժման հույս ունենալ»։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարն իր աջակցությունն է հայտնել բոլոր նոր տիպի կորոնավիրուսով հիվանդ անձանց, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին և կամավորներին։