|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՊԲ-ի առանձին տանկային բրիգադներից մեկի զինծառայողները, անձնակազմի հոգեբանական պատրաստության համալիր ծրագրի շրջանակներում, ապրիլի 30-ին ներգրավվել են հոգեբանական արգելագոտու հաղթահարման վարժանքներում, որոնք նպատակ ունեին բարձրացնել մասնակիցների բարոյամարտական որակները, վերջիններիս մոտ հաղթահարել վախը, խուճապային տրամադրությունները և մարտի հավանական ելքի վրա ազդող այլ հոգեբանական խոչընդոտներ: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՊԲ լրատվական ծառայությունից։
Անցկացվող միջոցառման ուսումնական նպատակներին ծանոթանալուց հետո պարապմունքի մասնակիցներն անմիջապես անցել են առաջադրված խնդրի կատարմանը:
Արգելագոտում ներառված են քարքարոտ և հրդեհային տեղամասեր, ջրային արգելք, փշալարային անցում և այլ գոտիներ, որոնք հաղթահարելուց հետո զինծառայողը նռնակների և հրաձգային զենքի օգնությամբ խոցում է պայմանական հակառակորդին: Պարապմունքի ամբողջ ընթացքը ուղեկցվել է ձայնային համապատասխան ազդանշաններով և տանկի ու հետևակի մարտական մեքենայի շարժերով, որոնք ուժեղացնում են պայմանական մարտի հոգեբանական ազդեցությունը պարապմունքի մասնակիցների վրա:
Հավելենք, որ հոգեբանական արգելագոտու հաղթահարումը արդեն իսկ ներառված է անձնակազմի համալիր պատրաստության ծրագրերում և նման պարապմունքներում ընդգրկվում են բոլոր ժամկետային զինծառայողները: